Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցություն՝ ԱԲ-ից մինչև գյուղատնտեսություն և գիտություն

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է «Արհեստական բանականությունը և գյուղատնտեսությունը. տվյալների ինքնիշխանություն, սննդային անվտանգություն ու կլիմայական կայունություն» թեմայով կլոր սեղան քննարկումը։ Այս մասին հայտնել է դեսպանությունը: Դեսպան Նարեկ Մկրտչյանն իր բացման խոսքում ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ որպես արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և գործնական համագործակցության խթանման համար։ Դեսպանը նաև անդրադարձել է օգոստոսի 8-ին … Read more

Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել այդ պայմանները, ապա «իսկական քաոս կսկսվի»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը պատանդների վերադարձից հետո հաջորդ կարևոր քայլն է խաղաղության գործընթացի շրջանակներում։ Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նախ, ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը, և երկրորդ, դուք պետք է համոզեք, որ Գազայում չկան զենքի գործարաններ, որ Գազա մաքսանենգ զենք չի ներկրվում։ Սա … Read more

Կադաստրի կոմիտեն կսկսի ավտոտնակների սեփականության իրավունքի նոր կարգավորման գործընթաց

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն Ազգային ժողովում անդրադարձավ Երևանի ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացում առկա խնդիրներին։ Թովմասյանը նշեց, որ հարցը բազմաշերտ է և պետք է տարբերել մինչև 2005 թվականը կատարված իրավունքի պետական գրանցումները և դրանից հետո առաջացած դեպքերը։ «Մինչև 2005 թվականը ինքնակամ շինությունները հաճախ օրինականացվել են առանց հողի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչը ներկայումս … Read more

7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել քննչական կոմիտե․ ՆԳՆ

Սպիտակում կրակոցներ հնչելու գործով 7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից: «7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել քննչական կոմիտե»,-ասացին նախարարությունից։ Հիշեցնենք, որ Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ, ըստ Shamshyan.com-ի, ձերբակալվածներից մեկը գործարարի որդին է:

Հնարավոր կլինի առուվաճառքի պայմանագրեր կնքել ամբողջությամբ առցանց՝ «Ես եմ» համակարգով

Քաղաքացիները հնարավորություն կունենան անշարժ գույքի առուվաճառքի և այլ պայմանագրեր կնքել և գրանցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման։ ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Թովմասյանի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն արդեն երկար ժամանակ իրականացնում է թվայնացման գործընթաց, որի նպատակն է ապահովել քաղաքացիների համար արագ, մատչելի և անվտանգ գործարքներ։ «Մենք … Read more

Մոսկվայում կկայանան Պուտինի և Սիրիայի նախագահի բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Հոկտեմբերի 15-ին տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաայի միջև, որը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

BRICS-ի երկրները վարում են «դոլարի վրա հարձակումների» քաղաքականություն․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու՝ իր սպառնալիքներն ազդեցություն են ունեցել։ Թեմային նա անդրադարձել է Սպիտակ տանը՝ իր արգենտինացի պաշտոնակից Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Ես շատ խիստ դիրքորոշում ունեմ դոլարի հարցում, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գործարքներ կատարել դոլարով, առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր … Read more

ՆԱՏՕ-ն հերքում է «Տոմահավկ» հրթիռների մատակարարման քննարկումը Բրյուսելում

Կիևին «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարման հարցը չի քննարկվի Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների և Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ. այս հարցը լուծվում է բացառապես ԱՄՆ մակարդակով։ Այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես։ «Սա այն հարցը չէ, որը այսօր կքննարկվի, քանի որ դա երկկողմանի հարց է։ … Read more

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է նպաստների էլեկտրոնային համակարգի խնդիրները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նոր գործարկված էլեկտրոնային համակարգում որոշ դեպքերում կարող են առաջանալ տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրներ։ Նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։  «Եթե այս գործընթացների հետ կապված բախվել եք որևէ խնդրի, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել benefits@mlsa.am … Read more

ԱԺ նախկին պատգամավոր, «Դերժավայի Արկադիի» տան մոտ հնչած կրակոցներից հետո ձերբակալվել է 7 մարդ

Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում. ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, … Read more