Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում․ Սրբուհի Գալյան

Իրականում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում, երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին, ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում, իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը Հովհաննավանքում մատուցված պատարագին: Ինչ վերաբերում է այն … Read more

Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, պետք է բացահայտվի, որ այդ էջը փակվի. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբերի 27-ը մի ոճրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ պետք է Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվեր հոկտեմբերի 28-ին, որպեսզի «որդը մեզ չհոշոտեր ամեն օր», և որ մենք իրար մեջ պետք է թշնամիներ չփնտրեինք: Անդրանիկ Քոչարյանը, խոսքն ուղղելով Աննա … Read more

Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ․ Փաշինյան

Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվակաին Բյուջեի նախագիծի քննարկմանն ասաց վարչապետ … Read more

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել ԱԺ բակում գտնվող Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշակոթողի մոտ: 26 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը, դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: 1999 թվականի այս օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն … Read more

Այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրիքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց, որ սա առաջին բյուջետային գործընթացն է, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան տարանցման սահմանափակումների վերացումը պատմական իրադարձություն է․ «Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները»։ Փաշինյանը հայտարարեց, … Read more

Տղաներ ու աղջիկներ, ձեր հուզմունքն ու վախերը զսպեք, քանի որ նոյեմբերի 16-ից հետո հուզվելու էլ ավելի շատ պատճառներ կունենաք․ Մալխասյան

Դերենիկ Մալխասյանը գրել է․ «Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մի այլասերված քաղաքական կոմբինացիա չմտածեր Վաղարշապատի ընտրություններում։ Վաղարշապատում Փաշինյան Նիկոլը ընտրությունների գնում է երկու թեկնածուով․ մեկը հենց ՔՊ-ի կողմից առաջադրված, Արցախում հոր վաստակն ուրացած ու Նիկոլի փեշի տակ հանգրվանած տղեն է, մյուսը՝ Վազգենի ախպոր դրածոն կամ բրածոն։ ՔՊ-ում լավ … Read more

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյաննն այսօր պատրաստվում է ժամերգություն անցկացնել

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյաննն այսօր պատրաստվում է ժամերգություն անցկացնել։ Նա հայտարարեց, որ ոչ միայն այսօր, այլև վաղը և մյուս օրերին եւս ինքը ժամերգություն է անցկացնելու Վովհաննավանքում։ Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ իր եղբայրը՝ Անուշավան սարկագավը երեկ Էջմիածնում պատարագից հետո հայտարարել է, որ իր եղբայրը սխալ ուղու վրա է, նա պատասխանեց. «Լավ եմ վերաբերվում, դրական»։ … Read more

Սպիտակ տունն արմատապես փոխել է իր հռետորաբանությունը. Լավրով

Սպիտակ տունը արմատապես փոխել է իր հռետորաբանությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Коммерсант-ի փոխանցմամբ։ նրա խոսքով, նախկինում ԱՄՆ նախագահի վարչակազմը կողմ էր ռազմական հակամարտության լուծման ավելի մանրակրկիտ մոտեցմանը, սակայն այժմ կողմ է հնարավորինս շուտ հրադադարի հասնելուն։ Լավրովն այս փոփոխությունները վերագրել է Եվրոպայի ճնշմանը։

Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

Խորը ցավով հայտնում ենք, որ հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Գիսակ Սրբազանի մահը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ … Read more

Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր. Հովհաննիսյան

Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը, որպես կանոն, բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով։ Այս մասին Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կյանքեր անթույլատրելիորեն մտնելու, թունավորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալություններ եղել … Read more