Փեսш Միշիկը պшկաս թшլшնչի չէ

Օրերս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, իշխանական խմբակցության երկարամյա պատգամավոր և փեսա Միքայել Մինասյանի թիմակից ու ընկեր Սամվել Ֆարմանյանը եթերներից մեկում դժգոհում էր, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, բայց յոթ տարի է՝ չի բռնում ու չի պատժում իրենց իշխանության տարիների մարդասպաններին ու թալանչիներին։ Ֆարմանյանն առավել հեռու էր գնացել ու պնդել էր, թե իրենց թալանչիները հիմա դարձել … Read more

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 308 կարգապահական տույժ

«Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն»: Այս մասին … Read more

Էներգամատակարարման խափանման պատճառով այսօր «Հայլուրի» թողարկումները չեն հեռարձակվի․ 5-րդ ալիք

5-րդ ալիք-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Հարգելի՛ հեռուստադիտողներ, էներգամատակարարման խափանման պատճառով այսօր «Հայլուրի» թողարկումները չեն հեռարձակվի: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում մեզ հասկանալու համար»։

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը: Մասնավորապես՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նավիդ Աշրաֆի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական համագործակցության զարգացումը, համատեղ զորավարժությունների կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ․ Փաշինյան

Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային շոր է, փողկապ է, սպիտակ վերնաշապիկ է՝ բան չլինի, չվնասվի, և իմ հանգստի սենյակում կա երկու պահարան: Այս մասին իր բանախոսության ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  ներողություն խնդրելով այդ ինտիմ մանրամասը մասնակիցների հետ կիսելու համար: «Այս մի պահարանում, որտեղ … Read more

Վաղն առավոտյան երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց-Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը օգոստոսի 5-7-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգում կազմակերպում է Ազգային երիտասարդական համաժողով, որը մեկնարկելու է վազքարշավով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նշված միջոցառուման ընթացքում օգոստոսի 5-ին՝ ժ. 06:30-08:00-ն երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած … Read more

Ռուսները «послать» են արել Փաշինյանին

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահպանելու համար պատրաստ է առևտրի առարկա դարձնել Հայաստանի  անգամ աստրատեգիական շահը։ Հենց իշխանության պահպանման տեսանկյունից է նա քննարկման առարկա դարձրել Սյունիքով հնարավոր անցնող ճանապարհը, որը որպես առևտրի առարկա հանել է միջազգային մակարդակի։ Այսպես կոչված «միջանցքի» հարցը Փաշինյանը քննարկում է Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Տպավորություն … Read more

Անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, … Read more

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ամփոփվել են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է 1,653 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 1,585-ի համեմատ: Նշված քրեական վարույթներից ավարտվել է 367-ը, որոնցից միայն 101֊ը’ 255 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 266-ը կարճվել է։ Ավարտված վարույթներից երկու տասնյակը հանդիսացել են երկուսից մինչև վեց տարի նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթներ: Քննված քրեական վարույթների հետ մեկտեղ … Read more