Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու մարմինը

Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Մոսկվան զգուշացնում է` ԱՄՆ-ի հետախուզական աջակցությունն Ուկրաինային կարող է վերածվել հաշվարկված հարվածների

«Այս լրատվամիջոցների հաղորդագրությունները, ինչպես ցույց է տալիս փորձը, դատարկ տեղից չեն հայտնվում», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը պարբերաբար հորինվածքներ է անվանում արևմտյան լրատվամիջոցների այն հրապարակումները, որոնք կապված են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի հետ։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային  հետախուզական տվյալներ են փոխանցում մշտական ռեժիմով, օնլայն ռեժիմով, սա նորույթ չէ», – շարունակել է … Read more

Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են կառավարությունից: Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը: Հաջորդիվ կայացել է գագաթնաժողովի մասնակիցների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը:

TRIPP նախագիծը և խաղաղության նախաձեռնությունները քննարկվել են Կոպենհագենում

Կոպենհագենում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների … Read more

44-օրյա պատերազմից հետո զեկույցը պետք է դառնա ուղեցույց՝ ոչ թե մեղադրանքի գործիք․ Քոչարյան

Եթե ես զեկույցը ներկայացնելիս ներկայացնեմ՝ ի՞նչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, 215 էջ կլինի, բայց միայն եզրակացությունը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում, որն ունի գաղտնի, խիստ գաղտնի տվյալներ, և դա զեկույց ներկայացնելը բարդ խնդիր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: … Read more

Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ: Այս մասին Մակրոնը ասել է Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող պանելային քննարկման ժամանակ: «Ես շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի երկու առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին երկու երկրների միջև խաղաղության հասնելու կապակցությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը … Read more

Այս տարի ՀՀ-ից արտահանված բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների արտադրանքն է եղել. Պապոյան

Այս տարի ՀՀ-ից արտահանված բանջարեղենի գրեթե 100 տոկոսը ջերմոցների արտադրանքն է եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ արտահանվել է 121,800 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 108,600 տոննա, այսինքն` 12.2 տոկոս ավելի շատ է այս տարի … Read more

Սիրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Մոսկվայում է

Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունը՝ գլխավոր շտաբի պետ Ալի Նաասանի գլխավորությամբ, ժամանել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է Syria TV-ն՝ հղում անելով Սիրիայի Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում, նշում է հեռուստաալիքը։ Հուլիսի … Read more

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 10 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 29-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով ։ Ինչպես տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։  2025 թվականի հունվարից սեպտեմբերի 29-ն ընկած … Read more

ԱԺ-ն մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58, կողմ` 26, ձեռնպահ` 2 պատգամավոր։