Թրամփ. Ես 100% մաքսատուրք կսահմանեմ ԱՄՆ–ից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար

Կինոբիզնեսը գողացվել է Միացյալ Նահանգներից այլ երկրների կողմից, ինչպես քաղցրավենիքը երեխայից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։ «Կալիֆոռնիան՝ իր թույլ և անգործունակ նահանգապետով, հատկապես ծանր հարված է ստացել։ Այսպիսով, այս երկարատև խնդիրը լուծելու համար ես 100% մաքսատուրք կսահմանեմ Միացյալ Նահանգներից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի համար», – ասել է Թրամփը։

Ես դատարան եմ շրջափակել, դատական համակարգում եմ փորձել հեղափոխություն անել, որը չի ստացվել. Փաշինյան

Ես ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման հետ համաձայն չեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով քննադատություններին, որ հենց իր օրոք է եղել, որ «Մարտի 1»–ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց, նա ասաց. «Բա մենք անկախ դատական համակարգ ունենալու համար չենք պայքարե՞լ։ Եթե ուզում եք, բոլորի դատավճիռները … Read more

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի շուրջ 1.7 մլն ԱՄՆ դոլար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական կնքել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը»։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունը, համաձայնագրով Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է շուրջ 1.7 մլն. ԱՄՆ դոլար, որը կուղղվի ՀՀ շրջակա միջավայրի … Read more

Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ «պատերազմն Ուկրաինայում նաև մեր պատերազմն է»: Նրա խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։ «Հասարակական կարծիքի բոլոր առաջնորդների կարևորագույն խնդիրն է ողջ արևմտյան հանրությանը, ողջ անդրատլանտյան հանրությանը ստիպել ցավագին և խորը կերպով գիտակցել, որ պատերազմ է ընթանում», – ասել է Տուսկը։ «Ուկրաինայում պատերազմը, անկախ նրանից՝ դա ինչ-որ … Read more

Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ

Այս տարվա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում զինվորական ծառայության կկանչվի 18-ից 30 տարեկան 135 000 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը: Ըստ հրապարակման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան հրամանագիր է ստորագրել 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին քաղաքացիներին զինվորական ծառայության կանչելու և  զորակոչով ծառայություն անցնող քաղաքացիներին արձակելու վերաբերյալ։ «2025 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը … Read more

Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիայի ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ, ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պիրունչիկին։ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով դեսպանին, ի դեմս նրա շնորհավորել է Չեխիայի ժողովրդին և իշխանություններին ազգային տոնի առթիվ և մաղթել բարօրություն, զարգացում և խաղաղություն՝ վստահություն հայտնելով, որ փոխադարձ հարգանքի և … Read more

Ինչի՞ է Մեսրոպ Մաշտոցը հենց դրանից սկսել, գուցե որովհետեւ այն ժամանակվանից մինչեւ հիմա մեր պրոբլեմը նույնն է, որ մենք խնդիր ունենք

Այսօր ես վերջնականապես որոշում եմ կայացրել. դուք գիտեք, որ ես սաղմոսներ գիտեմ անգիր, բայց այսօր վերջնական որոշում եմ կայացրել, որ պետք է ժամանակ տրամադրեմ առակացի առաջինը սովորելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Ստրասբուրգում հայ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա այն է, որը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ … Read more

Փաշինյանը վստահ է՝ ժողովուրդը կերկարացնի իշխանության մանդատը 2026-ին

Ես մեծ համոզմունք ունեմ՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է: Այս մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչո՞ւ, որովհետև այս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է: Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին … Read more

Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր քվեարկությամբ հստակ «այո» ասաց եվրոպական ապագային․ Կալաս

Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր քվեարկությամբ հստակ «այո» ասաց եվրոպական ապագային: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: «Մոլդովայի քվեարկությունը հստակ «այո» է եվրոպական ապագային: Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեներ գնելու զանգվածային ջանքերին, ոչ  մի ուժ չի կարող կանգնեցնել ժողովրդին, որը հանձնառու է ազատությանը: Մենք կանգնած … Read more

Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը․ Փաշինյան

Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, Հայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել: Այս մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ … Read more