Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին և Բելառուսին միանալու կոչի համար. Լավրով

Վարդան Ղուկասյանը մեղադրվում է Ռուսաստանին և Բելառուսին միանալու կոչի համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Երկրի հարաբերություններն ընդլայնելու վերաբերյալ քաղաքական հայացքները հայտնելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելուն, ձերբակալելը, իհարկե, լուրջ մտահոգություններ են առաջացրել», – նշել է Լավրովը: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել կոռուպցիայի մեղադրանքով:

Ալիևը՝ «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակի» մասին․ սա Կովկասում խաղաղության ջանքերի ճանաչում է

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ հեղինակավոր «Զայեդի մարդկային եղբայրության մրցանակը», հատկապես, որ այն կրում է ԱՄԷ-ի հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդի անունը։ Եվ ես դա համարում եմ Կովկասում խաղաղություն հաստատելու մեր ջանքերի ճանաչում՝ ավելի քան 30 տարի տևած արյունահեղությունից, հակամարտությունից և պատերազմից հետո, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ։ «Այսօր Հարավային Կովկասը … Read more

Եվրախորհրդարանի մեղադրանքները պայմանավորված են լոբբիստական ազդեցությամբ. Ալիև

Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանի նկատմամբ այս կողմնակալ դիրքորոշումը ստեղծվում է հատուկ լոբբիստական ​​խմբերի, հատուկ ուժերի կողմից, որոնք չեն կարող ընդունել Ադրբեջանի անկախ քաղաքականությունը։ Ահա թե ինչու մենք տարիներ շարունակ չենք համագործակցում Եվրախորհրդարանի կամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ, հայտարարել Ադրբեջանի նախագահը Դավոսում։ «Մենք համագործակցում ենք Եվրոպական հանձնաժողովի հետ, և դա մեզ համար բավարար է։ … Read more

ԵՄ–ն պատասխան կտա, եթե Թրամփը մաքսատուրքեր սահմանի՝ Գրենլանդիայի գործարքի պատճառով

Եթե ​​Դոնալդ Թրամփը շարունակի ութ եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, Եվրամիությունը կպատասխանի «անզիջում, միասնական և համաչափ» պատասխանով, երեքշաբթի առավոտյան հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ` Euronews-ի փոխանցմամբ։ Նա նշել է, որ Արկտիկական անվտանգությունը կարող է ապահովվել միայն միասին։ Ահա թե ինչու առաջարկվող լրացուցիչ մաքսատուրքերը … Read more

Ռուսաստանը կշարունակի առաջ մղել Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման նախաձեռնությունը․ Լավրով

Ռուսաստանը կշարունակի առաջ մղել Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորման նախաձեռնությունը և ստեղծել հավասար և անբաժանելի անվտանգության համամայրցամաքային ճարտարապետություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական ​​գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում։ «Ի դեպ, մեր բելառուս ընկերների հետ միասին մենք առաջ ենք մղում 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի մշակման նախաձեռնությունը, … Read more

Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ

Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ՝ երկրում հակակառավարական ցույցերին և անկարգություններին աջակցելու համար: Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ «2026 թվականի հունվարի 8-ի և 9-ի բողոքի ցույցերի կապակցությամբ…. Թեհրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 15 մարզիկների և դերասանների, ինչպես նաև 10 կինոգործիչների դեմ», – մեջբերում … Read more

Նոբելյան մրցանակն ինձ չի հետաքրքրում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիից մեկնելիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն «չի հետաքրքրում» Նոբելյան մրցանակը։ Տեսանյութը տարածել է CNN-ը։ «Նոբելյան մրցանակն ինձ չի հետաքրքրում։ Նախ և առաջ, մի շատ լավ կին զգաց, որ ես արժանի եմ դրան և իսկապես ցանկանում էր, որ ես ունենամ Նոբելյան մրցանակ։ Եվ ես գնահատում եմ դա», – ասել … Read more

2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

Քաղաքացիները 2026 թ. ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։ Հայտնում են Կենտրոնական բանկից։  «2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։  … Read more

Ինչպե՞ս են ադրբեջանցիները անխոչընդոտ անցնելու ՀՀ տարածքով

Փաստաթուղթը բանակցվել է, վերաբանակցելու հիմք չեմ տեսնում: Անխոչընդոտ անցման հետ կապված բազմիցս մեկնաբանություններ տվել ենք: Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու թե Ադրբեջանից Նախիջևան անցման, թե միջազգային տրանզիտի համար, բայց այդ անցումը բնականաբար տեղի է ունենալու Հայաստանի իրավազորության ներքո: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս … Read more

Հեռախոսազրույց ԱՄՆ–Սաուդյան Արաբիայի միջև՝ Իրանի և տարածաշրջանային զարգացումների ֆոնին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Իրանում տիրող իրավիճակին։ Այս մասին նշվում է Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Ռուբիոն այսօր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ զրույցում քննարկել է տարածաշրջանային անվտանգության … Read more