Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը: «Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։ Մասնավորապես՝ ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ արձանի տեսանյութը հրապարակելով։ «Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը … Read more

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կուղևորվի Փարիզ՝ իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ բանակցությունների համար: Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։  Նրա խոսքով՝ այցը կկայանա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով, և բանակցությունների օրակարգում կլինեն միայն երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ բանտարկյալների փոխանակումը։ Նոյեմբերի 16-ին Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սայիդ … Read more

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը, որի նպատակն է արհեստական ​​բանականությունն (ԱԲ) օգտագործել գիտական ​​հետազոտությունների անցկացման եղանակը վերափոխելու և գիտական ​​հայտնագործությունների արագությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Թրամփի հրամանագիրն ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին հանձնարարում է միավորել երկրի ազգային լաբորատորիաների գիտնականներին և տեխնոլոգիաները «հետազոտությունների համար մեկ համագործակցային … Read more

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը, որի նպատակն է արհեստական ​​բանականությունն (ԱԲ) օգտագործել գիտական ​​հետազոտությունների անցկացման եղանակը վերափոխելու և գիտական ​​հայտնագործությունների արագությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Թրամփի հրամանագիրն ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին հանձնարարում է միավորել երկրի ազգային լաբորատորիաների գիտնականներին և տեխնոլոգիաները «հետազոտությունների համար մեկ համագործակցային … Read more

«Հպարտ» քաղաքացին վերածվեց տուգանքի մատերիալի ու դասակարգվեց. Գևորգ Ստեփանյան

Երևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: «Քաղաքի խցանումների հարցն իբր լուծողները թանկացրեցին կարմիր գծերը՝ դարձնելով 160.00 դրամ, հավաքեցին 2 մլրդ 100 մլն դրամ ու ձախողեցին։ Ստեղծեցին հիմնարկ՝ «ԱՆԻՖ 2», տրամադրեցին 480 մլն դրամ իբր խցանումների հարցը լուծելու … Read more

Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.  «Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը խորհրդարանում սպասվող լսումներին: Որպես պատճառաբանություն նշել է, որ զբաղված է։ Բնական է: Հո՞ ՔՊ-ի հրավիրած լսումները չեն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ ու աջ և ձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն … Read more

Տակաիչին–Թրամփ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի զրույցից հետո

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո լրագրողների հետ զրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ շեշտելով, որ Տակաիչիի հեռախոսազրույցը Թրամփի հետ տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Թրամփի զրույցից կարճ ժամանակ անց։ Տակաիչին լրագրողներին ասել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել … Read more

«Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը

Մամլո հաղորդագրություն «Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը «Միասին» հասարակական-քաղաքական, այլընտրանքային շարժման խորհրդի համակարգող Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու նրա նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրի խնդիրներն ու նպատակները։ «Միասին» շարժումը, հստակ գիտակցելով, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու խորքային խնդիրները որևէ քաղաքական ուժ կամ կուսակցություն չի կարող միայնակ … Read more

Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է․ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը գրել է․ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։ Այս զրույցին ԿԵՏ ԱՌ ԿԵՏ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն … Read more

Սպասում ենք Զելենսկու այցին ԱՄՆ՝ Թրամփի հետ վերջնական համաձայնության համար․ Ռուստեմ Ումերով

Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կկազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ՝ վերջնական փուլերն ավարտելու և նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Украинская Правда-ի փոխանցմամբ։ «Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի շարունակական ջանքերը՝ … Read more