Սպասում ենք Զելենսկու այցին ԱՄՆ՝ Թրամփի հետ վերջնական համաձայնության համար․ Ռուստեմ Ումերով

Սպասում ենք Զելենսկու այցին ԱՄՆ՝ Թրամփի հետ վ...

Մենք ակնկալում ենք, որ նոյեմբերին հնարավորինս շուտ կկազմակերպվի Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ՝ վերջնական փուլերն ավարտելու և նախագահ Թրամփի հետ համաձայնության հասնելու համար, հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Украинская Правда-ի փոխանցմամբ։

«Ուկրաինական կողմը գնահատում է Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև արդյունավետ և կառուցողական հանդիպումները, ինչպես նաև նախագահ Թրամփի շարունակական ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար», – նշել է Ումերովը։

Ումերովի խոսքով՝ պատվիրակություններն ընդհանուր համաձայնության են եկել Ժնևում քննարկված համաձայնագրի հիմնական դրույթների վերաբերյալ։ Ուկրաինան այժմ հույսը դնում է իր եվրոպացի գործընկերների աջակցության վրա՝ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում։

Leave a Comment