«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորել է՝ ինչու են բացարկի միջնորդություն ներկայացրել ՀԾԿՀ նախագահին

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշել է, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը: Փաստաբան Վարդան Ալոյանը նշել է, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ … Read more

Եվրոպացիները չպիտի Վաշինգտոնին թելադրեն․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հակադարձել է ԱՄՆ որոշ դաշնակիցների քննադատությունը Կարիբյան ավազանում ամերիկյան հարվածների օրինականության վերաբերյալ՝ պնդելով, որ եվրոպացիները չեն կարող Վաշինգտոնին թելադրել, թե ինչպես պաշտպանել իր ազգային անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը։ Ռուբիոն մասնակցել է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Կանադայի Նիագարա շռջանում, որտեղ քննարկվել են Ուկրաինայում և Գազայում տեղի ունեցող պատերազմները։ Այնուամենայնիվ, ներկա որոշ երկրներ մտահոգություն … Read more

Մենք կարծում ենք, որ եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայի հարցում, հաջորդը կլինենք մենք․ Լեհաստանի արտգործնախարար

Ուկրաինան ի վիճակի է շարունակել պատերազմը ևս երեք տարի, իսկ նման գաղութային պատերազմները սովորաբար տևում են մոտ տասը տարի։ Ես չեմ կարծում, որ Պուտինը կարող է դիմանալ դրան ևս երեք տարի, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Մենք կարծում ենք, որ եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայի հարցում, հաջորդը կլինենք մենք: Այդպես եղել է նաև նախկինում: … Read more

Եվրահանձնաժողովը շուրջ 6 միլիարդ եվրո կփոխանցի Ուկրաինային

Եվրահանձնաժողովը Կիևին գրեթե 6 միլիարդ եվրո կփոխանցի G7-ի 45 միլիարդ եվրո վարկից, որը պետք է մարվի ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից և Ուկրաինայի համար ԵՄ-ի հիմնադրամից: Այս մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։ «Այսօր մենք գրեթե 6 միլիարդ եվրո կհատկացնենք ERA-ի վարկից և Ուկրաինայի հատուկ հիմնադրամից», – ասել … Read more

Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է մասնակցել ՀԾԿՀ-ի քննարկմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբանները հիմնավորել են, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի  վարույթի քննարկմանը։  «Քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը»,- նշել են նրանք: Սակայն Պետրոսյանը շարունակում է … Read more

Երևանում աղբատար մեքենան բախվել է գազատար խողովակներին ու էլեկտրասյանը, կոտրել դրանք

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:  Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի … Read more

Հորս արեւ, բոլոր չարածները 6 ամսում անելու ենք կարգախոսով են բյուջեի նախագիծ ներկայացնում. պատգամավոր

«Քննարկվում է կառավարության 2026 թվականի «5 տարին՝ 6 ամսում» վերնագրով բյուջեի նախագիծը, որը նրեկայացնելիս կառավարությունն առաջ է քաշում «6 ամիս դեռ կա, կանենք էլի», «Հորս արև՝ բոլոր չարածներն անելու ենք» կարգախոսները»,-2026 թ. բյուջեի քննարկման ժամանակ  ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Նա նշեց, որ բյուջեի նախագիծը ներկայացնում են կառավարության ներկայացուցիչների այն նույն խումբեը, … Read more

Ռուսաստանը Փաշինյանի տերերի հետ է խոսում․ երբ պայմանավորվեն ամեն բան իր տեղը կընկնի․ Հայկ Այվազյան

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը նոյեմբերի 21-23-ը կմասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Մինչ այդ Չինաստանի վարչապետը նոյեմբերի 17-18-ին Ռուսաստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառմանը, իսկ նոյեմբերի 19-20-ը կայցելի Զամբիա։