Սևանա լճի մակարդակը այս տարի 10 սմ պակաս է նախորդ տարվա համեմատ

2025 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագիրը, 2025 թվականի հունվարից մինչ օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում «Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել … Read more

Աֆղանստանում երկրաշարժը մեծ ավերածությունների պատճառ է դարձել

Աֆղանստանում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 800-ի։ Ավելի քան 2500 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով թալիբների կառավարության ներկայացրած տվյալները։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի և վիրավորների մեծ մասը Կունարի նահանգում է, որտեղ բազմաթիվ շենքեր են ավերվել։ Վնասներ է կրել նաև Նանգարհարի նահանգը։ Ավելի վաղ … Read more

Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի … Read more

Իլոն Մասկի հայրը կտրուկ հայտարարություն է արել Զելենսկու վերաբերյալ

Իլոն Մասկի հայրը՝ գործարար Էրոլ Մասկը, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկուն համարում է կոռուպցիոներ և բռնապետ: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Ինձ (Վլադիմիր Զելենսկին) թվում է կոռուպցիոներ և բռնապետ»,-ասել է Էրոլ Մասկը Mundo թերթին տված հարցազրույցում:

Քրեական գործ՝ Հանրային ռադիոյի նախկին տնօրենի կեղծ միջնորդությունների փաստերով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում … Read more

Ոստիկանությունն ապահովում է երեխաների անվտանգությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» ծրագրի շրջանակում

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, յուրահատուկ մթնոլորտ էր հանրապետության բոլոր դպրոցներում։ Հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս դպրոցների բակերում գիտելիքի ճանապարհը բռնած աշակերտների ու նրանց ծնողների կողքին էին ոստիկանները՝ անվտանգ և խաղաղ միջավայր, ինչպես նաև օրվա տոնական մթնոլորտն անխոչընդոտ ապահովելու նպատակով։ Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց մեկարկել … Read more

ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվում է՝ Փաշինյան–Ալիևի համատեղ առաջարկով

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց՝ փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Նշենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկելՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով

Սեպտեմբերի 1-2-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: ​​​​Երևանում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում … Read more

Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են հարաբերությունները բարելավելու ուղղությամբ․ Օվերչուկ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար, և աշխատանքներ են տարվում այդ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը շատ կարևոր է մեր երկու երկրների համար։ Եվ մենք աշխատում ենք այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,- ասել է … Read more

Նիկոլ, ինչո՞ւ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն. Շարմազանով

Թուրքիան ու Ադդբեջանն են ձեր «եղբայրական պետուլթյունները»,ոչ թե ՝ՌԴ-ն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Նիկոլ, ինչու՞ «եղբայրական երկիր» ՌԴ-ն Սյունիքում չի կարողանում բացել հյուպատոսություն։ Ինչու՞ ՌԴ եւ ՀԱՊԿ դիտորդների փոխարեն ՀՀ-ում հայտնվեցին ԵՄ դիտորդները։ Ինչու՞ Զվարթնոց օդանավակայանից դուրս բերվեցին ռուս սահմանապահները։ Ինչու՞ քո կողմից Ադցախի հանձնումը փորձեցիր ՌԴ … Read more