Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։ Հանդիպումը կայացել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին ունի պատմական նշանակություն։ Էրդողանը նաև … Read more

Գյումրու ՔՊ ականները Փաշինյանին խայտառակում են․ Վարդան Ղուկասյան

Ես մի բան կարող եմ ասել, ես որպես հավատացյալ մարդ, ով ինձ վատ է կամենում, ես իրենց բարին եմ կամենում, ով իմ երեխեքին, իմ հարազատներին վատ է ասում, ես իրենց երեխաներին ասում եմ՝ թող լավ լինեն, անփորձանք լինեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հարցին՝ իր … Read more

«Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան․ ադրբեջանական ԶԼՄ

Հորադիզ- Մեխակավան (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգիլան)-Աղբենդ («Զանգեզուրի միջանցք») ճանապարհի շինարարությունն ավարտված է 95%-ով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԱՊԱ-իպնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։ Նշվում է, որ  «Զանգեզուրի միջանցքը» իրականացվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Կատար։ Այս մասին հայտնում է Al Khaleej պարբերականը։ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակն է հորդորել Կատարին շարունակել իր միջնորդական դերը Գազայում հրադադարի հասնելու հարցում։  Այցի շրջանակում Ռուբիոն հանդիպում կունենա Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Ռուբիոյի այցը տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը … Read more

Անկարան 13 մլրդ դոլար կծախսի ռազմածովային ուժերի արդիականացման վրա՝ Ասիայի երկրներին սպառազինություն վաճառելով

Թուրքիան մտադիր է մասամբ ֆինանսավորել նավերի կառուցումը՝ Ասիայի երկրներին սպառազինությունների վաճառքի միջոցով՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին։ Այս մասին հայտնում է Nikkei Asia պորտալը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։ «Թուրքիան հույս ունի մասամբ ֆինանսավորել նավատորմի արդիականացումը բարեկամ և դաշնակից երկրների նկատմամբ վարվող ագրեսիվ արտահանման քաղաքականության միջոցով, քանի որ Հարավչինական ծովի շուրջ վեճերը, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունն ու … Read more

Հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը

Կառավարությունը e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը:  Հակիրճ բնութագրության մեջ նշվում է. «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է … Read more

Շատ վատ է, ուզում են մենք թրքահպատակ դառնանք․ քաղաքացիները Արարատի պատկերի հեռացման մասին

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ … Read more

Արմավիրի մարզում բացահայտվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել … Read more

ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչել է որպես ցեղասպանություն։ Իսրայելը այսօր գիշեր լայնածավալ հարձակում սկսեց Գազայի վրա. քաղաքը քսան րոպեում ենթարկվել է 37 հարձակման, այդ թվում՝ ուղղաթիռներից։ Իսրայելի պաշտպանության բանակը գործողությունը սկսել է երկուշաբթի երեկոյան. նախ հարվածել են ռազմաօդային ուժերը, ապա մտել են տանկեր։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 62 մարդ, գրում է WAFA-ն։ Պաշտպանության … Read more