Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ Բաղաի

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք … Read more

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։Հուլիսի 28-ին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Երևանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 37-39, … Read more

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի շրջափակման պայմաններում Իսրայելի հետ բանակցություններն անիմաստ են

Գազայի հատվածում Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ պաշարման, ցեղասպանության և սովի պայմաններում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններն անիմաստ են: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա», – ասել է ալ-Հայյան։  Նա կոչ է … Read more

Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը

Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։ Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։ «Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ … Read more

Սկսելու ենք տուգանել տրանսպորտում պոտենցիալ խախտողներին. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։ «Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», – նշեց Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ … Read more

Երևանում ՀԷՑ-ի հետ մեր ծրագրից որևէ շեղում, ընդհատում չկա. Կամո Արեյան

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումների խախտումներ չեն եղել. վթարային անջատումները թվով 40 հատ, պլանային անջատումները թվով 13 հատ, հոսանքի մատակարարման տատանման դեպքեր չեն եղել։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ քանդվել է 220 քառակուսի մետր ասֆալտ, վերականգնվել 225 քառակուսի մետր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով իր … Read more

Մանկապղծության մեջ մեղադրվող Դոգի դատը հետաձգվել է․ պատճառը հայտնի չէ

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում պետք է տեղի ունենար միգրացիոն օրենքների խախտման և մանկապղծության մեջ մեղադրվող Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը, սակայն, ինչպես տեղեկանում ենք ամերիկյան դատական համակարգից, նիստը չի կայացել։ Պաշտոնական աղբյուրներում չկա տեղեկատվություն նիստի չկայանալու պատճառների մասին։ Հայտնի չէ նաև, թե երբ է տեղի ունենալու հաջորդ դատական նիստը։

Оկուպաgված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։  «Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի … Read more

Վարդավառի տոնակատարությունների ժամանակ բոլոր վարչական շրջաններում ընդհանուր առմամբ օգտագործվել է 25 ջրցան մեքենա

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում աղբահանության աշխատանքներն իրականացվել է երկու հերթափոխով, ցերեկային հերթափոխի ընթացքում շահագործվել է 42, իսկ գիշերային հերթափոխի ընթացքում 37 տեխնիկա։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 28–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ մայրաքաղաքի փողոցների մաքրությունը վեցօրյա գրաֆիկով, երկու հերթափոխով իրականացվել են 298 սանմաքրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 91%-ը։ Փողոցների … Read more