Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել. Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Փաշինյանին

Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։ «Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,- գրել է վարդապետը։ Այսօրվա ասուլիսում Փաշինյանը  հայտարարել էր.  «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես … Read more

Կապանում կցորդիչով բեռնատարից մետաղյա հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր ցավոտ հարվածներով

Համացանցում հայտնվել են Իսրայելի՝  Դամասկոսում Սիրիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի համալիրին հարվածի կադրերը: Դրանք ցուցադրվել են ուղիղ եթերի ժամանակ: Ըստ հայտարարության՝ հարձակման թիրախը համալիրի մուտքն էր։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Սիրիայի կառավարությանը սպառնացել էր «ցավոտ հարվածներով». «Դամասկոսին ուղղված ազդանշաններն ավարտվել են, հիմա ցավոտ հարվածների ժամանակն է։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ գործողություններն Աս-Սուվեյդայում՝ … Read more

Մենք պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ կա ծրագիր, որի վրա դեռ աշխատում ենք և հույս ունեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կհամաձայնեցնենք։ Նա պարզաբանել է, որ խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ արդեն իսկ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը շարժել … Read more

ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է … Read more

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի լինի. այս մասին հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: «Աստծո օգնությամբ, լինի դա դիվանագիտական ճակատում, թե ռազմական ասպարեզում, մենք միշտ մտնում ենք գործողությունների դաշտ լիակատար պատրաստությամբ։ Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա», – նշել է նա։ Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը մեծ գործ է … Read more

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավիե Բետելի հետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցով Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելի հետ։ Հանդիպման սկզբում փոխվարչապետ Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխադարձ վստահության ու բարեկամության հիման վրա ստեղծված հարաբերություններն ու ընդգծել, որ անհրաժեշտ ու կարևոր է առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելը՝ այն հասցնելով քաղաքական համագործակցության … Read more

Բոլոր հարցերը քննարկվել են՝ կոմունիկացիաների բացումից մինչև Անիի պատմական կամրջի վերականգնում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր վերջին հանդիպումը։  Պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ վերջին հանդիպման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ վարչապետը նշեց, որ քննարկումները եղել են բաց ու անկեղծ։  «Ես Թուրքիա էի գնացել ոչ թե հայ-թուրքական օրակարգով, այլ Հայաստան Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների օրակարգով։ Սա կարևոր նրբություն է։ Թուրքիայի … Read more

Ասուլիսում մեզ կհամոզի, որ միջանցք տալը լավ բան է.Ալիևն իր պահանջներն է թելադրել ու դուրս եկել

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ․ Փաշինյան

Ես ոչ մեկին չեմ ատում, ոնց կարող է Քրիստոսին իր իդեալը համարող մարդն ատի որևէ մեկին: Ես Քրիստոսին դավաճանած կլինեմ, եթե որևէ մեկին ատեմ: Այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա իմ արժեքային տրամաբանության մեջ չէ»,- նշել է նա: «Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ, քան թե ատում եմ, … Read more