Նիստին մասնակցեք, տեսեք՝ ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ․ Հովիկ Աբրահամյան

Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք: Նիստին մասնակցեք, տեսեք՝ ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: Այս մասին  դատից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք,ո որ մեկնարկել է նրա գործով դատական առաջին նիստը: Նշենք, որ Աբրահամյանին փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական … Read more

Սորոսականներն ու Ադրբեջանը Հայաստանի տնտեսության ուժեղացման դեմ. ինչպե՞ս են համընկել շահերը

Երեկ Քարաբերդ գյուղում հանքի շահագործման հարցով հերթական հանրային լսումը տեղի ունեցավ։ Տեղական իշխանությունը այն կայացած համարեց, իսկ «բնապահպանների» անվան տակ հանդես եկողները՝ չկայացած։ Գործնականում՝ 62 բնակիչ ունեցող համայնքում լսումներին մասնակցում էր 100-ից ավելի մարդ։ Նրանց զգալի մասը սորոսականներ էին կամ նրանց հետ փոխկապակցված անձինք՝ Արթուր Սաքունցի և Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ։ Այս մարդիկ, որոնց մեծ մասը … Read more

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: «Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։ Նոր կարգավորումները նախատեսում են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր, 14 անշարժ և 2 … Read more

Կարևոր է, որ կիբեռհիգիենայի կանոնները ապահովվեն, և այստեղ, իհարկե, կրթության դերակատարումը ունի համար մեկ առաջնահերթություն. Հայրապետյան

Մենք նաև ակնկալում ենք, որ սրան զուգահեռ թիրախավորելու ենք հանրության, հասարակության տարբեր շերտերի՝ դպրոցականներից մինչև ավագ սերունդ, մանկավարժներ, կրթողներ, ծնողներ, որոնք, ըստ էության, ամենօրյա ռիսկի տակ են: Այս մասին Կառավարության այսօրվ՝ օգոստոսի 14-ի նիստում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:  Հայրապետյանը ներկայացրել է «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», … Read more

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ Ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծվելու են. Խուդաթյան

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ Ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծվելու են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ չի դրվել թեկուզ մեկ օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերել, կամ, օրինակ՝ գոնե մեկ գերի վերադարձնել: Հիշեցնենք, … Read more

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումը

Օգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի … Read more

Կրակոցներ՝ քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամ»-ի տան մոտ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոտսիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ նա հիվանդանոց է … Read more

Դպրոցներին լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի. ինչպես կընտրվեն այդ դպրոցները

Կառավարությունը այօրվա՝ օգոստոսի 14-ին նիստում ընդունեց  բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը։ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ  լրացուցիչ ֆինանսավորման նպատակն է՝ խրախուսել կատարողականի բարձր արդյունք ցուցաբերած հաստատություններին և նպաստել վերջիններիս գրանցած արդյունքներն առավել  զարգացնելու և կատարելագործելու համար, իսկ կատարողականի ցածր արդյունք ցուցաբերած հաստատություններին աջակցել կրթական … Read more

Կառավարությունը 40 մլն դրամ կտա ԱԳՆ–ին արարողակարգային միջոցառումների համար

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի որոշմամբ 40 մլն դրամ կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը՝ արարողակարգային միջոցառումների և Պետական արարողակարգի ծառայությանը վերապահված այլ գործառույթների համապարփակ իրականացման համար։ Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։

Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը 6,5 կիլոմետր բարձրությամբ հզոր մոխրի ամպ է արտանետել՝ սպառնալիք ստեղծելով ավիափոխադրումների համար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխային ժայթքումների արձագանքման խումբը: «Մոխրի ամպը տարածվել է հրաբխից 52 կիլոմետր արևելք», – նշել են գիտնականները: Ավիացիայի համար սահմանվել է վտանգի … Read more