Ձերբակալել են սնանկության գործերով կառավարչի

Իրավապահները դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալու գործի շրջանակներում ձերբակալել են սնանկության գործերով կառավարչի։  Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին՝ նախաքննության շահերից ելնելով։

Ուկրաինան Դոնբասը Ռուսաստանին չի հանձնի․ Զելենսկի

Ուկրաինան Դոնբասը Ռուսաստանին չի հանձնի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «4 տարի շարունակ Պուտինը չի կարողացել օկուպացնել Դոնբասի նույնիսկ 30%-ը։ Եթե նա ավելի հեռու գնա, նրան տարիներ կպահանջվեն, նա ստիպված կլինի այնտեղ «պառկեցնել» միլիոնավոր զինվորների։ Ահա թե ինչու մենք նրան նման նվերներ չենք տա», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Թրամփը տեսնում է Իսրայելի համաշխարհային հեղինակության նահանջը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին Կոնգրեսում և ամբողջ աշխարհում Իսրայելի աջակցության մակարդակը նվազել է, հաղորդում է Fox News-ը։ «Իսրայելը ամենահզոր լոբբին էր, որը ես երբևէ տեսել եմ։ Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ, իսկ հիմա՝ ոչ», – հավելել է նա։ Թրամփը, որը իր նախագահության ընթացքում Իսրայելի հավատարիմ դաշնակիցն էր և աջակցում էր … Read more

«Շատ վտանգավոր մարդ եք». Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Նիստը նախագահող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց․ «Ես մտավախություն ունեմ, որ եթե բարելավված նախագիծ ներկայացնեմ, այն համահունչ է լինելու գործող օրենքի հետ»։ Նա հստակեցրեց՝ ժխտման, նսեմացման դեպքեր չկան, քրեական գործեր հարուցված չեն։ Միջազգային պրակտիկայում էլ նման հարցերով քրեական գործերը շատ քիչ են։ Հիշեցնենք, հանձնաժողովում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությունը նսեմացնելու … Read more

Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն

Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության, 5 … Read more

Դուք քաղաքական երանգ ունեցող գործերով հանդես չեք գալիս որպես անկախ դատարան․ Լևոն Քոչարյանը՝ դատավորի

«Ձեր վարույթում եղել են բազմաթիվ գործեր, որոնք ունեցել են ակնհայտ քաղաքական երանգներ։ Դրանցում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր ունեն կոնկրետ ընդդիմադիր հայացքներ, որոնց համար հետապնդվել են։ Եվ ես չգիտեմ այդ գործերից գոնե մեկը, որով դուք, որպես դատավոր, կունենայիք էն անկախությունը՝ արդարադատություն իրականացնելու։ Հիմա էս գործերի շարունակական և բազմաթիվ լինելը, բնականաբար, չի կարող կասկածներ չհարուցել, ավելին՝ համոզմունք … Read more

Ստորագրվել է «ճանապարհային քարտեզը»՝ միավորումների միջև համագործակցությունը զարգացնելու համար

ՀԱՊԿ մամուլի ծառայությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Պեկինում ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի և ՇՀԿ+ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ Պետությունների Համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության ավագ վարչական պաշտոնյաների հանդիպում։ Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։ «Կայացել է … Read more

Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը

Հելսինկիի վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ մինչ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կազմում են Ռուսաստանի կողմից հանածո վառելիքի բոլոր գնումների գրեթե 75%-ը, որոնց ընդհանուր վաճառքի ծավալը անցյալ տարի կազմել է 187,3 միլիարդ դոլար՝ եվրոպական երկրները 2024-ին ընդհանուր առմամբ գնել են մոտ 25,5 միլիարդ դոլարի վառելիք։ ԱՄՆ-ը ռուսական նավթ չի ներմուծում։

Գլխավոր դատախազությունը 16 հայցադիմում է ներկայացրել Իջևանի հողերի կառուցապատման իրավունքները դադարեցնելու համար

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է  ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:     Վերոնշյալ հայցադիմումներից երկուսով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ի վճիռներով ՀՀ գլխավոր դատախազության հայցերը բավարարվել են. դադարեցվել … Read more

45 մլն նորաձևության շաբաթի վրա, իսկ հատուկ կարիքավոր երեխաներին՝ ոչ մի փոխադրամիջոց․ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024-ին 42 միլիոն, 2025-ին՝ 45 միլիոն դրամ քաղաքային բյուջեից՝ նորաձևության շաբաթին։ Բայց հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների՝ ավելի քան 110 աշակերտ ունեցող դպրոցի համար էս երկրում ոչ մի գերատեսչություն 2 միկրոավտոբուս ձեռք չի բերում»։