«Թրամփը գողացել է Պուտինի ոչխարներին»․ ծրագիրը տապալելու համար կարող են գնալ նաև սպանությունների

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղ

Ինչ կատարվեց երեկ և ինչ է պետք անել. այս հարցերին ճիշտ պատասխանելու համար պետք է մեր մտածողության հորիզոնը լինի ավելին, քան` Նիկոլի թեման։ Նրա վրա սևեռվելը հիմա խանգարելու է ճիշտ հասկանալ նոր իրականությունը։ Ըստ այդմ.1.Թրամփի TRIPP-ի իմպլեմենտացիան լինելու է շատ դժվար և երկարատև պրոցես, մեծ է հավանականությունը, որ այն ընդհանրապես չլինի, բայց սա արդեն երկսայր … Read more

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ – Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի … Read more

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ուիթքոֆը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ:

ԱՄՆ-ն Հայաստանին է տրամադրել 130․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ ձեռք բերելու մասնագիտական բժշկական սարքավորումներ

Դեսպան Քվինն առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանի և մարզային պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Սպիտակի պոլիկլինիկային ժամանակակից բժշկական սարքավորումներ փոխանցելու պաշտոնական միջոցառմանը։ Դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Մարդասիրական, աղետների ու քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում ապահովվել է 130․000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ ձեռք բերելու մասնագիտական բժշկական սարքավորումներ, որոնք կծառայեն Լոռու և Շիրակի մարզերի բուժառուներին։ Ծրագրի շրջանակում … Read more

Հաջորդ շաբաթ կսկսվեն Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հենց նոր ճեպազրույց են անցկացրել այսօրվա ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերյալ, գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն սոցիալական ցանցերում։ «Խաղաղության համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտոնյաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Վարչակազմը անմիջապես աշխատանքային խմբեր կստեղծի՝ ճանապարհային քարտեզի մանրամասները իրականացնելու համար, և Թրամփի երթուղու վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել … Read more

«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել

«Սրբազան պայքարի» աջակիցների Աղվան Արշակյանի գործով հրատապ նիստին դատախազը չի ներկայացել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս առնչությամբ հայտնել է. «Ցավոք, մեր մտավախությունն անտեղի չէր։ Դատարանին ուղղված գրությամբ դատախազը հայտնել է, որ չի ներկայանալու քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի կալանքի իրավաչափության հարցով հրատապ նշանակված դատական նիստին»։ Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Արշակյանն առողջական լուրջ խնդիրներ ունի եւ կալանքը անհամատեղելի … Read more

Քննարկվել են փոխհատուցման ծրագրերի իրականացման գործընթացները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։  Ալավերդիում նախարար Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, հատկապես ընգծել անցած տարվա … Read more

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվել է

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:  «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- հաստատել էին կոմիտեից

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Օգոստոսի 8-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հեռուստաալիքը նշել է, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։