Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

ԱՍՀ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև աշխատուժի շարժունակության կարգավորման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է նաև երեխաների, ավագ սերնդի և կանանց հիմնահարցերի ոլորտում Եգիպտոսի հետ հետագա համագործակցության խորացմանը՝ նշելով, որ երկու երկրները, այդ թվում՝ խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման համատեքստում, կարող են հանդես գալ համատեղ ծրագրերով։

Հանդիպման ավարտին ընդգծվել է համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և նոր նախաձեռնությունների մշակման նպատակով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

182 դիտում

Leave a Comment