«Շատ բարդ ժամանակներում ենք ապրում»․ Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա
24 Հունվար, 2026 21:47 Միջազգային Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ. գրում է BBC-ն։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Դանիայի Թագավորության համախմբվածության և համատեղ քաղաքական ապագայի կարևորությունը։ «Ես Գրենլանդիայում եմ՝ ցույց տալու Կոպենհագենի աջակցությունը կղզու ժողովրդին․ շատ բարդ ժամանակներում ենք ապրում»,- ասել է նա: