Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

Armsport.am-ը գրում է․ Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Այս մասին տեղեկացնում է Transfermarkt պորտալը։ 35-ամյա ֆուտբոլիստի վերջին հանգրվանը շվեդական «Բրոմապոյկարնան» էր, որի գույները նա պաշտպանում էր 2023 թվականից։ Մինչ այդ Կալիզիրը հանդես է եկել Շվեդիայի, Դանիայի և Հունաստանի տարբեր ակումբներում։ … Read more

Givenchy-ն թողարկել է «The Snatch» պայուսակը, որը կդառնա 2026 թվականի խորհրդանիշը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Givenchy-ն մեկնարկում է It-bag-ի նոր դարաշրջան. ծանոթացեք «The Snatch»-ին, որը ավելի շատ դիզայնի առարկա է հիշեցնում, քան պարզապես աքսեսուար: Քանդակավոր, կանացի և յուրահատուկ կերպով համադրված, այս ոճը նախատեսված է աչքը գրավելու և ցանկացած կերպարը լրացնելու համար։ Նկարագրվելով որպես «մտերմության ուսումնասիրություն», այն կատարելապես … Read more

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է շահագործման․ ի՞նչ զննություն են անցնելու Թուրքիայից ՀՀ եկողները

Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է շահագործման․ ի՞նչ զննություն են անցնելու Թուրքիայից ՀՀ եկողները (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

1000 խոշոր հարկ վճարողներն ապահովում են 292 հազար աշխատատեղ

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 36,2 տոկոսը բաժին է ընկնում առևտրի ոլորտին, 16 տոկոսը՝ մշակող արդյունաբերությանը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի խոսքով, 2025-ին տնտեսվարողների համար մի փոքր դժվարացել է 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվելը, քանի որ եթե 2024-ին 1000-րդ տեղում հայտնվողը վճարել է 331 մլն դրամ, 2025-ին այդ ցուցանիշն արդեն 368 միլիոն … Read more

Ռուսական խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է

Ռուսական t.A.T.u. խմբի համերգը Թբիլիսիում չեղարկվել է։ Այս տեղեկությունը հաստատել է Biletebi.ge տոմսերի վաճառքի ծառայությունը, որի կայքում մինչ այդ նշված էր, որ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Թբիլիսիի Սպորտի պալատում։ «Առաջին անգամ Վրաստանում՝ Թբիլիսիում։ 1990-ականների ամենահայտնի ռուսական փոփ դուետներից մեկի՝ t.A.T.u.-ի համերգը Սպորտի պալատում»,- ասված էր միջոցառման հայտարարության մեջ։ Biletebi.ge-ն չի պարզաբանել համերգի չեղարկման պատճառը։ … Read more

Հետախուզման մեջ գտնվող երիտասարդը Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների համատեղ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից հունվարի 20-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 28-ամյա մի երիտասարդ: Նա 2024 թ. դեկտեմբերի 17-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և համակարգչային հափշտակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։

«Թուրքիայի հասարակությունը հոգեպես անառողջ վիճակում է». թուրքական թերթ

Թուրքիայում կյանքի թանկացումն ու հասարակության բևեռացումը լուրջ փորձության են ենթարկում քաղաքացիների հոգեբանական դիմադրողականությունը։ Հոգեկան առողջության խնդիրները գնալով խորանում են՝ տնտեսական ճգնաժամի, գործազրկության և ապագայի հանդեպ անորոշության ֆոնին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Երկրում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) տվյալներն ու թուրքական «MetroPOLL Araştırma» հետազոտական ընկերության «Հասարակական հյուծվածություն և վստահություն» զեկույցը բացահայտում են երկրում տիրող … Read more

Ակնարկ. Ապու Տապիի Հետ Առնչուած Հանգամանքներ

Ապու Տապիի երկօրեայ հանդիպումները աւելի երեւոյթ են, քան բովանդակութիւն: Պաշտօնական լրահոսները կը խօսին դրական մթնոլորտի, երկխօսութիւնը բաց պահելու, հարցերու լուծման ուղղութեամբ յառաջընթաց արձանագրելու  եւ ամէնէն յատկանշականը այս գործընթացը շարունակելու մասին: Տարակարծութիւններ, անհամաձայնութիւններ տեսանելի չեն յայտարարութիւններուն մէջ: Ըստ էութեան սակայն համաձայնութիւնները եւս տեսանելի չեն: Դէպի խաղաղութիւն ուղղուելու ակնարկներ կան, սակայն կը բացակային ժամկէտները, հրադադարի շուրջ նախնական … Read more

«Երևանը պարտավոր է պահպանել Իրանի հետ արտակարգ, պրագմատիկ և ինստիտուցիոնալ հարաբերություններ». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում 2025-ի դեկտեմբերից ընթացող զանգվածային բողոքները ճնշվում են համակարգված և ծայրահեղ կոշտությամբ՝ զոհերի իրական մասշտաբի շուրջ ստեղծելով վերահսկվող տեղեկատվական վակուում, որի պայմաններում թվերի ահռելի տարբերությունը դարձել է իրադարձության առանցքային հատկանիշը․ պաշտոնական տվյալներով՝ սպանվել է 3,117 մարդ, մինչդեռ HRANA-ն հաստատել է առնվազն 5,459 զոհ և ճշտում է ևս շուրջ … Read more

Բամբասանք

Ի՞նչն է համարվում բամբասանք, որտեղի՞ց է սկսվում այն: Բամբասանքն անհատական ընկալումով բացասական տեղեկատվության կամ ապատեղեկատվության տարածումն է: Չնայած կարծիքներ կան, որ բամբասանքը դրական նշանակություն ունի հասարակության մեջ խմբերի կապը պահպանելու, հաղորդակցվելու համար, սակայն Պողոս առաքյալը բամբասանքը նշում է տարբեր մեղքերի շարքում (Բ Կորնթ. 12.20), որովհետև բամբասանքը, լինելով ինչ-որ տեղեկություն, բայց առավելաբար` մարդու անձնական մտավոր-զգացական ընկալումով … Read more