«Մեր ձևով»-ի անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան» – 5tv

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք երկուսն էլ այդ շարժման անդամներն են։ Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի … Read more

Իրանում անկարգությունների ժամանակ 300 մզկիթ է վնասվել

19 Հունվար, 2026 18:04 Միջազգային Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, 300 մզկիթ և 90 կրոնական հաստատություն: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզիի։ «Այս իրադարձությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, ինչպես նաև 300 … Read more

«Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել»․ Արա Զոհրաբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:     Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը, մերժելով բողոքս, հաստատել էր քննիչի դիրքորոշումը:     Երևան քաղաքի առաջին … Read more

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպանները միջնորդություն էին ներկայացերել՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Դատարանը մասնակիորեն բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով։ Ներկաները դատավորի որոշումը ընդունեցին ծափերով։

Հայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ կազմում է 14.5 միլիարդ դոլար. «Հետք»

2025 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14.5 միլիարդ դոլար։ Դա արտաքին և ներքին պետական պարտքի հանրագումարն է։ Տվյալները հրապարակել է Ֆինանսների նախարարությունը։ 2025 թվականին (2024-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 13.1%-ով կամ մոտ 1.7 մլրդ դոլարով։ Այսօր Հայաստանի ներքին պարտքը գերազանցում է արտաքին պարտքին։ Մասնավորապես, 2025-ի տարեվերջին ներքին … Read more

Թրամփը Պուտինին հրավիրել է Գազայի «խաղաղության խորհրդի» կազմ՝ ցանկանալով պահպանել ջերմ հարաբերությունները. FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է Գազայի հատվածի «խաղաղության խորհրդի» կազմ՝ ցանկանալով պահպանել երկխոսությունն ու ջերմ հարաբերությունները նրա հետ: Այս մասին գրում է Financial Times-ը։ Ավելի վաղ՝ հունվարի 18-ին, Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը դիվանագիտական ուղիներով հրավեր է ստացել մտնել ԱՄՆ-ի կողմից ստեղծվող Գազայի խաղաղության խորհուրդ: Այժմ Մոսկվան ուսումնասիրում է … Read more

Խաղաղության հաստատման ջանքերի համար Աբու-Դաբիում Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը

Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման ջանքերի համար փետրվարին Աբու-Դաբիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը, հայտնել է ՀՀ կառավարությունը։ Մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել է Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ 2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության … Read more

Կարաչիում հրդեհի զոհ է դարձել 14 մարդ

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, հրշեջները որոնողական աշխատանքները սկսել են երկուշաբթի վաղ առավոտյան, մոտ 60 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբը 23 ժամյա ուշացումից հետո այցելել է հրդեհի վայր, ինչը բնակիչներին … Read more