Իրանում անկարգությունների ժամանակ 300 մզկիթ է վնասվել


Միջազգային


Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, 300 մզկիթ և 90 կրոնական հաստատություն:

Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզիի։

«Այս իրադարձությունների ընթացքում վնասվել է ավելի քան 250 դպրոց, ինչպես նաև 300 մզկիթ, 90 կրոնական հաստատությունների շենքեր և իրավապահ մարմինների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2221 մեքենա», – նրա խոսքերը մեջբերել է «Թասնիմ» լրատվական գործակալությունը։


Leave a Comment