Հրդեհի ահազանգ Աշտարակ քաղաքում


Հունվարի 17-ին՝ ժամը 16։19-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գիտավան թաղամասի տներից մեկին կից քարե զրուցարան-տաղավարում (մոտ 30 քմ)։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով։

Դիտումների քանակ2

Leave a Comment