«Ստախոսություն ու ստահակություն պաշտող, աշխատավարձի ու պաշտոնի գերի դարձածների երթն էր երեկ…»

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարտվածների երթը. Երեկվա քաղկուս թեմայով թավշյա երթի տեսարանն ինձ, որպես պատմաբանի, հիշեցրեց շատերին անհայտ մի դրվագ գերմանացի ռազմագերիների նսեմացուցիչ մի երթից, որը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 1944 թվականի հուլիսի 17-ին: Դա պարտվածների երթ էր՝ հայհոյանքների, լուտանքների ու անեծքների ուղեկցությամբ: Երեկ Երևանի փողոցում քայլում էին նրանք, … Read more

Ռուսաստանը ՀԱՀ քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար. Bloomberg

Ռուսաստանը Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) քաղաքացիների է հավաքագրել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար՝ օգտագործելով Discord հարթակը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու տղամարդկանց հավաքագրման վերաբերյալ փաստաթղթերին, ինչպես նաև այդ գործընթացին ծանոթ մի անձի։ Գործակալության տվյալներով՝ մոտ 20 տարեկան երկու հարավաֆրիկացիներ պարբերաբար օգտագործել են Discord-ը՝ խաղալով Arma 3։ @Dash անունով օգտատիրոջ հետ շփվելուց հետո տղամարդիկ … Read more

2025-ի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի ընթացքում ապահովվել են 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2024 թվականի նույն ցուցանիշից ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14%-ով: 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2%, … Read more

Իրանում հերքում են, որ ցուցարարները քաղաքներ են գրավել ·

Իրանական «Tasnim» և «Mehr» լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ցուցարարները գրավել են Իսլամական Հանրապետության արևմտյան Իլամ նահանգի Մալեքշահիի շրջանը և Աբդանան քաղաքը: Ավելի վաղ «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ ցուցարարներն իբր իրենց վերահսկողության տակ են վերցրել Մալեքշահին և Աբդանանը: «Մալեքշահիում զինված անձանց հետ բախումներից և անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո … Read more

Շվեյցարիայի թեմի առաջնորդն ինչու միացավ տիրադավներին ·

Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը նախօրեին հայտարարեց, որ միանում է  Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։ Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգեւոր թեմը տեւական ժամանակ է զրկված է առաջնորդից եւ տեղապահում է Տեր Գուսան ծայագույն վարդապետ Ալճանյանը։ Մեզ … Read more

«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել՝ գրելով. «Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին»: Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան

Դավիթ Անանյանը քննադատում է Փաշինյանի ուխտերթը՝ այն որակելով քաղաքական օրակարգի առաջմղման գործիք

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հունվարի 6-ին կազմակերպված ուխտերթին և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթին՝ այն գնահատելով ոչ թե զուտ կրոնական, այլ հստակ քաղաքական ենթատեքստ ունեցող գործողություն։ «1. Ինչ է տեղի ունեցել (փաստական ամփոփում) Երեկ՝ հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան օրը, Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց և … Read more

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը բաց են, դրանք չեն փակվելու, այդ թվում՝ ապրիլի 24-ին. ԿԳՄՍ նախարար

Ամեն շաբաթ լինում եմ հուշահամալիրում: Վերջին անգամ եղել եմ դեկտեմբերի 30-ին: Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն աշխատանքները դադարեցվել են, իսկ հունվարի 5-ից վերսկսվել են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ընթացող նորոգման աշխատանքներին: Ինչ վերաբերում է հուշահամալիրի բաց լինել-չլինելուն, նախարարը տեղեկացրեց, որ չնայած իրականացվող աշխատանքներին՝ հուշահամալիրն այսօր էլ … Read more

Որևէ դպրոց պակաս դասագիրք չի ստացել․ ԿԳՄՍ նախարար

Որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին՝ ինչո՞ւ դեռ կան դպրոցներ, որոնք դասագրքերի պակաս ունեն։ «Կխնդրեմ կոնկրետ լինել։ Բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են և բաժանվել են դպրոցներին մինչև սեպտեմբերի 1-ն այն քանակներով, որոնք դպրոցների կողմից պատվիրված է եղել»,- ասաց նախարարը՝ … Read more

Ըստ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի»՝ Հայաստանի տարածքում 201 ադրբեջանական գերեզմանատուն է ոչնչացվել

Այս մասին ադրբեջանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Նրա խոսքով՝ ավարտվել է ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական գերեզմանատների մոնիտորինգը, որն իրականացվել է ռազմական հետախուզական արբանյակների արխիվային պատկերների և ժամանակակից բարձր կետայնությամբ արբանյակային լուսանկարների համակարգված վերլուծության միջոցով։ Ալեքբերլին նշել է, որ ըստ այդ տվյալների՝ 201 … Read more