Ըստ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան համայնքի»՝ Հայաստանի տարածքում 201 ադրբեջանական գերեզմանատուն է ոչնչացվել

Այս մասին ադրբեջանական թերթին տված հարցազրույցում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ, Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։

Նրա խոսքով՝ ավարտվել է ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական գերեզմանատների մոնիտորինգը, որն իրականացվել է ռազմական հետախուզական արբանյակների արխիվային պատկերների և ժամանակակից բարձր կետայնությամբ արբանյակային լուսանկարների համակարգված վերլուծության միջոցով։

Ալեքբերլին նշել է, որ ըստ այդ տվյալների՝ 201 ադրբեջանական գերեզմանատուն փոխարինվել է ճանապարհներով, տներով, արդյունաբերական և արտադրական օբյեկտներով, ինչպես նաև ցանքատարածություններով։

Leave a Comment