Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան փորձել է և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ Թրամփի քաղաքականությունը համարելով եվրոպական շահերին վնասող։ Նա նշել է, որ եվրոպական էլիտաները օգտագործում են ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար և ուղղակիորեն պատրաստվում են պատերազմի։ Լավրովը նշել է, որ հանցագործություն կլինի թույլ տալ, որ … Read more

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրությունից։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն (մոտ 19900 տոննա)։

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ժամը 17:00-ի դրությամբ

Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությունում:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել … Read more

Իրանի գերագույն առաջնորդը երկրում տեղի ունեցած անկարգությունները հեղաշրջման փորձ է անվանել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգությունները համարում է ձախողված հեղաշրջման փորձ։ «Վերջին անկարգությունները նման էին ձախողված հեղաշրջման», — ասել է Խամենեին, ըստ SNN-ի։ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են անկարգությունների և կառավարության դեմ բողոքի ցույցերի, որոնք գագաթնակետին … Read more

Aurora News | Իրանը կողմ է Միացյալ Նահանգների հետ լարվածության խաղաղ կարգավորմանը․ Փեզեշքիան

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կողմ է Միացյալ Նահանգների հետ լարվածության խաղաղ կարգավորմանը և հետաքրքրված չէ ռազմական բախմամբ։ Նա այս հայտարարությունն արել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը երբեք պատերազմ չի ձգտել և հիմա էլ չի ձգտում։ Նա ընդգծել է, որ զինված հակամարտությունը օգուտ չի բերի ո՛չ … Read more

«Մեր ձևով» շարժումը հայտարարում է նվաստացման ռեժիմի ավարտի ու բարեկեցության դարաշրջանի մեկնարկի մասին (տեսանյութ)

Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժումը հայտարարում է նվաստացման ռեժիմի ավարտի ու բարեկեցության դարաշրջանի մեկնարկի մասին։ Տեսանյութում ներկայացված է տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի։

Ալիևը փորձում է պղտոր ջրերում ձուկ որսալ

01.02.2026 | 17:07 Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է ներդրում ունենալ իրավիճակի կարգավորման գործում: Ըստ էության, Բաքվի բռնապետը առաջարկել է միջնորդական առաքելություն, և սա իսկապես պրագմատիկ մոտեցում է` օգտագործել Թրամփի հետ հարաբերությունների նորահայտ ջերմությունը և շահել տարածաշրջանում ազդեցություն և հեղինակություն: … Read more

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, ապա կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։