Կառավարութիւնը Որոշեց Ոչ Զինուորական Հանգստեան Կոչուածներուն Ամսական 12 Միլիոն Ոսկիի Դրամաշնորհ Տրամադրել

Երէկ վարչապետարանին մէջ տեղի ունեցաւ կառավարութեան նիստը` վարչապետ Նաուաֆ Սալամի նախագահութեամբ: Նիստէն ետք  տեղեկատուութեան նախարար Փոլ Մըրքոս ներկայացուց կառավարութեան որոշումները եւ յայտնեց, որ ժողովին ընթացքին քննարկուեցան բարգաւաճման առումով ծախսերը եւ եկամուտները շատցնելու կարելիութիւնները` հանրային սեփականութեան եւ պետութեան սեփականութիւնը եղող կալուածներու վերաբերող հարցերու կողքին: Մըրքոս հաստատեց, որ վերակառուցման օրակարգը երբեք անտեսուած չէ, եւ մօտիկ ապագային կը … Read more

Լիբանան Ճերմակ Հագաւ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

Երկուշաբթի, 12 եւ երեքշաբթի, 13 յունուար 2026-ին, Սեւ ծովէն Լիբանան հասած ձիւնամրրիկը երկիրը սպիտակով ծածկեց: Արդարեւ, սաստիկ ցուրտի այս ալիքը առատ ձիւն պատճառեց լեռնային շրջաններուն մէջ, իսկ ծովեզերեայ շրջաններուն մէջ առատ կարկուտ տեղաց: Այս ձիւնամրրիկը իր բարիքներուն առընթեր, իր աւերներն ալ գործեց, ինչպէս կարգ մը շրջաններու մէջ արմաւենիի ծառեր արմատախիլ եղան, իսկ Պէյրութի մէջ կարգ … Read more

Եգիպտոսի Մէջ. Պայրագտարեան Հանդիպում Ունեցաւ Եգիպտոսի Եւ Յորդանանի Իր Պաշտօնակիցներուն Հետ

Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան երէկ այցելեց իր եգիպտացի պաշտօնակից, արաբ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարներու խորհուրդի գործադիր գրասենեակի նախագահ Աշրաֆ Սուպհիի, Եգիպտոսի վարչական նոր մայրաքաղաքին մէջ: Եգիպտացի նախարարի գրասենեակին մէջ տեղի ունեցաւ եռակողմ հանդիպում մը, որուն մասնակցեցաւ նաեւ Յորդանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար Ռաէտ Ատուան: Քննարկուեցան Լիբանանը, Եգիպտոսը եւ Յորդանանը հետաքրքրող երիտասարդական եւ … Read more

Պասքեթպոլ. Այսօր` Էն. Էս. Էյ. – ՀՄԸՄ Անթիլիաս

Այսօր ժամը 21:30-ին Ճիւնիի «Ֆուատ Շեհապ»-ի անուան մարզադաշտին վրայ ՀՄԸՄ Անթիլիասի աղջկանց պասքեթպոլի խումբը տարեշրջանի իր երկրորդ մրցումը պիտի կատարէ Էն. Էս. Էյ.-ի դէմ: Իր առաջին մրցումին, ՀՄԸՄ Անթիլիաս շատ լաւ ելոյթ մը ունեցած էր Ինմաա Տամուրի դէմ եւ յաղթած 86-52 արդիւնքով, մինչ Էն. Էս. Էյ. բաւական ծանր պայքարէ ետք 62-57 արդիւնքով պարտուած էր մրցումի … Read more

Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

14 Հունվար, 2026 19:11 Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ «Մենք ուրախ ենք Հայաստանի ապաշրջափակման և զարգացման հարցում ցանկացած դրական քայլի համար։ … Read more

Գեղարուեստական Մարմնամարզութիւն. 10-է Աւելի Հայ Մարզիկներ Պատուաւոր Արդիւնքներ Ձեռք Ձգեցին

Լիբանանի մարմնամարզութեան նորակազմ ֆետերասիոնին կազմակերպած 2025-ի Լիբանանի տարիքային ախոյեանութեան արդիւնքներուն վաւերացուելէ ետք, 10-է աւելի հայ մարզիկներ գրաւեցին պատուաւոր դիրքեր: Նախապէս նշած էինք 2018-ի Ա. կարգի Լիլիթ Աքըլի ազատ պարի եւ պարանի ոսկի մետալները, մինչ Տաթեւիկ Լոճիքեան 2018-ի Գ. կարգի ազատ պարի Լիբանանի ախոյեան դարձաւ: 2017-ի ծնունդ մասնակիցներուն մէջ, Ա. կարգի մրցումներուն, Արին Սեփեթճեան ազատ պարի, … Read more

Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության

14 Հունվար, 2026 19:05 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատում է. «TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։ Նախ, իրավական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գեոպոլիտիկ խաղամոլության՝ geopolitical gamble, դրսեւորում է։ Երկրորդը, այն ցավալիորեն հիշեցնում է … Read more

Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան

14 Հունվար, 2026 18:57 Ակնհայտ է, որ հիմա դեպի մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Միրզոյան–Ռուբիո … Read more

Կուրսկում մուրճով դպրոց ներխուժած դեռահասը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Կուրսկի մարզի 17-ամյա բնակչին դատապարտել է ութ տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում։ Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու, ահաբեկչական հարձակման փորձ կատարելու և ահաբեկչություն հրահրելու մեջ, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։ Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հունվարին կասկածյալն ահաբեկչական հարձակումների կոչ անող … Read more

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ

14 Հունվար, 2026 18:51 Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։ Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, … Read more