Հանձնաժողովը դրական է գնահատել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին: «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Ըստ նախագծի՝ եթե ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային … Read more

«Տեսնում ենք 180 աստիճան փոխված սրբազան»․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Փաշինյանին սատարող Վրթանես սրբազանի մասին

«Նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հանդիպելու սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր։ Հիմա տեսնում ենք՝ 180 աստիճան փոխված սրբազան։ Այժմ հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու և պարզելու՝ ինչն է պատճառը»,-հարցին՝ Արցախի թեմի տեղահանությունից հետո Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել համախմբելու արցախցիներին և բռնի տեղահանումից հետո բազմաթիվ հավաքներին նա ինչպե՞ս էր արձագանքում, Արցախի ներկայացուցչությունում … Read more

Lիարժեք վերահսկում ենք Իրանի հետ սահմանային անվտանգությունը. Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարություն

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի հետ շուրջ 560 կիլոմետր երկարությամբ սահմանային գիծը պահպանվում է բարձր պատրաստվածությամբ և շուրջօրյա ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային ստորաբաժանումները գործում են «Սահմանը պատիվ է» սկզբունքով՝ անկախ եղանակային և տեղագրական պայմաններից։ Նշվում … Read more

«Մաչադոն հիանալի կին է և հրաշալի ժեստ արեց՝ ինձ հանձնելով Խաղաղության Նոբելյան մրցանակը». Թրամփը՝ Վենեսուելայի առաջնորդի մասին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը, որի մրցանակակիրն է նա դարձել 2025 թվականին։ «Ես Միացյալ Նահանգների նախագահին եմ հանձնել Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը»,- հանդիպումից հետո ասել է նա լրագրողներին, փոխանցում է CNN-ը։ Թրամփի հետ հանդիպումը նա անվանել է «պատմական» և … Read more

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը

16 Հունվար, 2026 13:40 Հասարակություն  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:   Խնդրում ենք՝ • չպատասխանել նման հաղորդագրություններին,• … Read more

Հունվարի 16․ Բիթլզի համաշխարհային օր. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան: Հյուրեր՝ ՀՀ վաստակավոր լրագրող, բիթլոման Վարդգես Ավետիսյան և բիթլոման Հրաչ Փիլոսյան: Թեմա` 2001թ-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հունվարի 16-ը հռչակել է Բիթլզի համաշխարհային օր։ Ամսաթիվը պատահական չէ․ 1957թ.-ի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց The Cavern ակումբը, որտեղ սկսեցին իրենց ճանապարհը դեպի փառք այն ժամանակ անհայտ երիտասարդ երաժիշտներ՝ Ջոն Լենոն, Փոլ Մաքքարթնի … Read more