«Մաչադոն հիանալի կին է և հրաշալի ժեստ արեց՝ ինձ հանձնելով Խաղաղության Նոբելյան մրցանակը». Թրամփը՝ Վենեսուելայի առաջնորդի մասին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա
Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Խաղաղության
Նոբելյան մրցանակի իր մեդալը, որի մրցանակակիրն է նա դարձել 2025 թվականին։

«Ես Միացյալ Նահանգների նախագահին եմ հանձնել Խաղաղության
Նոբելյան մրցանակի մեդալը»,- հանդիպումից հետո ասել է նա լրագրողներին, փոխանցում է
CNN-ը։

Թրամփի հետ հանդիպումը նա անվանել է «պատմական» և
«անհավատալի»։

Ավելի ուշ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Մաչադոն
«հիանալի կին է, որը շատ բաների միջով է անցել»։

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից
Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա հիանալի կին է, որը շատ բաների միջով է անցել։ Մարիան
ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակը իմ աշխատանքի համար։ Դա փոխադարձ հարգանքի
հրաշալի ժեստ էր։ Շնորհակալություն, Մարիա»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։

 

 

Leave a Comment