«Իրանի ցույցերին այլ պետություններ են ներգրավված»․ Խամենեի

«Իրանի ցույցերին այլ պետություններ են ներգրավված»․ Խամենեի

Իրանում ընթացող բողոքի ցույցերին ներգրավված են օտարերկրյա պետություններ։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։

«Իրանը չի նահանջի։ Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը»,- նշել է նա։

Խամենեին նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը սպառնացել էր հարվածել Իրանին, զբաղվել իր երկրի գործերով։

Leave a Comment