Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են

Միհրան Պողոսյանի երեք ազգականները մեղադրյալի աթոռին են, Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը: Պողոսյանը՝ որպես ԴԱՀԿ պետ, պայմանագիր է կնքել նրանցից մեկի հիմնած ընկերության հետ, պետությանը հասցված վնասը գնահատվում է 9 միլիոն դրամ: Նա նաև Հարկադիրում աշխատանքի է ընդունել իր քեռու երկու որդիներին, որոնք գործի չեն գնացել, սակայն ստացել են ընդհանուր՝ 12 մլն … Read more

Կփոխվի՞ արցախցիների բնակապահովման ծրագրի՝ քաղաքացիություն ստանալու պահանջը

Արցախցիների բնակապահովման ծրագրում ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջը չի փոխվելու. ABC Media-ի հարցին ի պատասխան այսօր հրավիրած ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «Խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ ՀՀ մեր անձնագրերը եղել են հատուկ կոդով ճամփորդական անձնագրեր։ Նրանք երբեք ՀՀ քաղաքացի չեն համարվել»,- ասաց Թորոսյանը։ Հարցին՝ Հայաստանի Հանրապետության … Read more

Turkish Airlines-ը չեղարկում է չվերթները Իրան

  Turkish Airlines ավիաընկերությունը չեղարկել է ուրբաթ օրվա հինգ չվերթները Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ արդեն 13 օր է՝ տեղի են ունենում բողոքի ցույցեր: Այս մասին հայտնում է Al Arabia-ն՝ հղում անելով Ստամբուլի օդանավակայանի հավելվածի տվյալներին։ Նշվում է, որ չեղարկվել են ևս հինգ չվերթներ, որ իրականացվում են իրանական ավիաընկերությունների կողմից, միաժամանակ 7 այլ չվերթները մնում են … Read more

ՀՀ երկաթգիծը կառավարող Ռուսական երկաթուղին չի կարողանում մարել պարտքերը

9 հունվարի 2026 – 12:45 AMT PanARMENIAN.Net – «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, որն իրականացնում է նաև Հայաստանի երկաթգծի կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով, հայտնվել է ֆինանսական ճգնաժամում։ Աշխարհի ամենաերկար երկաթուղային ցանցերից մեկը՝ 85 հազար կիլոմետրով, սպասարկելով տարեկան միլիոնավոր ուղևորների և ընդգրկելով 11 ժամային գոտի, այժմ կանգնել է սնանկության եզրին։ 2025 թվականի տվյալներով՝ ընկերության պարտքերը հասել են … Read more

Աննան ադրբեջանական դիզելը կհոտոտի ու տրամադրությունը կբացվի…

Աննան, որ օրերս կոչ էր արել կարդալ ինչ պատահի, այս անգամ որոշել է կոնկրետ խորհուրդ տալ՝ մատնանշելով ամերիկացի հոգևորական (մեթոդիստ) և գրող Նորման Վինսենթ Փիլի գրչին պատկանող «Պոզիտիվ մտածողության զորությունը» գիրքը, որ առաջին անգամ հրատարակվել է 1952թ.-ին՝ դառնալով իսկական բեսթսելեր: Փաստենք՝ Աննան խորհուրդ է տվել աղանդավորական եկեղեցիներից մեկի հոգևորականի գրչին պատկանող մի ստեղծագործություն, որ … Read more

Ալեն Սիմոնյանը չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք. Sputnik Արմենիա

Հունվար 09,2026 12:45 Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ArmeniaSputnik–ի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ … Read more

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Քաղաքականություն 9 Հունվար, 2026 12:44 Տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի գինը չի բարձրանում, բայց այստեղ կա մի քանի խնդիր, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ ուսումնասիրելու պարագայում տեսնում են, … Read more