Turkish Airlines-ը չեղարկում է չվերթները Իրան

 

Turkish Airlines ավիաընկերությունը չեղարկել է ուրբաթ
օրվա հինգ չվերթները Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ արդեն 13 օր է՝ տեղի են ունենում
բողոքի ցույցեր: Այս մասին հայտնում է Al Arabia-ն՝ հղում անելով Ստամբուլի օդանավակայանի
հավելվածի տվյալներին։

Նշվում է, որ չեղարկվել են ևս հինգ չվերթներ, որ
իրականացվում են իրանական ավիաընկերությունների կողմից, միաժամանակ 7 այլ չվերթները
մնում են չվացուցակում։

Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։

Flight Radar մասնագիտացած կայքի տվյալներով՝ հինգշաբթի
երեկոյան Շիրազ ուղևորվող Turkish Airlines-ի ինքնաթիռը և Մեշհեդ ուղևորվող Pegasus-ի
ինքնաթիռը վերադարձել են  Իրանի օդային տարածքից:

 

 

 

Leave a Comment