Շատ կարևոր է ուշադրություն դարձնել օդային տագնապներին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առկա են տեղեկություններ հնարավոր ռուսական նոր զանգվածային հարվածի վերաբերյալ։ Տելեգրամում հրապարակված տեսաուղերձում նա քաղաքացիներին կոչ է արել առավելագույն զգոնություն ցուցաբերել և խստորեն հետևել անվտանգության կանոններին։ «Շատ կարևոր է ուշադրություն դարձնել օդային տագնապներին այսօր, վաղը, անընդհատ, իջնել թաքստոցներ»,- ընդգծել է Զելենսկին։

Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից․ Մունդուատե

Սան Սեբաստիանը ներկայացնող «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն պարզաբանումներ է ներկայացրել կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի վերաբերյալ։ Sport24-ի հետ զրույցում ակումբի ներկայացուցիչը հերքել է ֆուտբոլիստի հնարավոր հեռացման մասին շրջանառվող լուրերը և մեկնաբանել գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի վերաբերմունքը խաղացողի նկատմամբ։ «Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից, իսկ ինքը՝ Արսենը, առանց որևէ խնդրի մարզվում է և պատրաստվում … Read more

«Դեռ շատ երկար ենք հիշելու՝ ի տարբերություն քո մոգոնած տաֆտոլոգիաների». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, այսօր փաշինյանական քարոզիչներից մեկը, որն իրեն բոլոր ոլորտների «մասնագետ» է հռչակել, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը, մարդկանց աչքերին փոշի շփելով։Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով և հատկապես երիտասարդներին հրամցնել անցյալում … Read more

Aurora News | Ադրբեջանական գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել

Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել։ Հավելենք՝ նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին, այս մասին հաղորդում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը՝ Հայ որբերի օգնության միությունը։

Aurora News | Ադրբեջանը 270 միլիոն դոլարի ներդրում կկատարի. Իսրայելում սա երկրորդ խոշոր գործարքը կլինի

Ադրբեջանի պետական ներդրումային կառույցներից մեկը ուսումնասիրում է Իսրայելում ջրի աղտահանման ոլորտում խոշոր գործարքի հնարավորությունը։ Իսրայելական The Marker պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանական AIH պետական ընկերությունը դիտարկում է IDE ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսի ձեռքբերումը, որի արժեքը գնահատվում է մոտ 250–270 միլիոն դոլար։ IDE-ն համարվում է Իսրայելի խոշորագույն ջրաղտահանման ընկերությունը և ապահովում է երկրի աղտահանված ջրի շուրջ 45 տոկոսը։ … Read more

Aurora News | Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52 վայրերի ցուցակում։ Վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 20-րդ տեղը՝ առաջ անցնելով մի շարք հայտնի զբոսաշրջային ուղղություններից, այդ թվում՝ Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից։ Պարբերականը նշում է Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրության զգալի աճը։ Ըստ հրապարակման՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին գրանցվել են … Read more

Վարդան Սարգսյանի որդին 9 ամսական է. նա հրապարակել է երեխայի լուսանկարը

Հաղորդավար Վարդան Սարգսյանի որդին դարձել է 9 ամսական։ Օրվա առթիվ Վարդանը հրապարակել է երեխայի լուսանկարն ու գրել. «Այսօր ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում, քանի որ իմ որդին դարձավ 9 ամսական 9 ամիս ժպիտների, անքուն գիշերների ու առաջին զգացմունքների, 9 ամիս անսահման սիրո, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։ Դու փոխեցիր իմ աշխարհը՝ դարձնելով այն լիարժեք ու … Read more

Թբիլիսիի դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հեռակա կարգով ձերբակալությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նատո Խուջաձեն ուժի մեջ է թողել նախկին վարչապետ և նախկին ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հեռակա կարգով նախնական ձերբակալությունը, հաղորդում է Грузия Online-ը։ Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Գիորգի Գախարիայի դեմ՝ 2019 թվականի հունիսի 20-21-ին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը ճնշելու և Չորչանա գյուղում … Read more

ՔՊ–ական պատգամավորը պնդում է՝ կեսնաթոշակները բարձրացել են (տեսանյութ)

  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե «զրույցներն այն մասին, որ կենսաթոշակները չեն բարձրացել, պարզապես չեն համապատասխանում իրականությանը»։

ՌԵԺԻՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿ Է, ԹԱՂՈՂ ՉԿԱ. ՆԻԿՈԼԸ ՔՐԵԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԳՑԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՐՊԱՆԸ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ես խղճում եմ մեր ժողովրդին, որ ստիպված է լսել ու ունենալ այսպիսի իշխանություն։ Ինքը խոսում է քաղաքացու սուբյեկտայնության մեծացումից, երբ հազարավոր քաղաքացիներ այս Ամանորը դիմավորեցին առանց էլեկտրաէներգիայի՝ մթության մեջ՝ Փաշինյանի կողմից մարդու սեփականության դեմ ոտնձգություն կատարելու արդյունքում։ Ապրում … Read more