Հաղորդավար Վարդան Սարգսյանի որդին դարձել է 9 ամսական։ Օրվա առթիվ Վարդանը հրապարակել է երեխայի լուսանկարն ու գրել.
«Այսօր ես ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում,
քանի որ իմ որդին դարձավ 9 ամսական
9 ամիս ժպիտների, անքուն գիշերների ու առաջին զգացմունքների,
9 ամիս անսահման սիրո, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։
Դու փոխեցիր իմ աշխարհը՝ դարձնելով այն լիարժեք ու իմաստավորված։
Որդիս, մեծացիր առողջ ու երջանիկ։
Պապան միշտ քո կողքին է»։
