Աշխատում ենք Գյումրի-Կարս երկաթգիծը բացելու ուղղությամբ. Ռուբինյան. «Կիրակի»

Անցած շաբաթվա ամենից կարևոր իրադարձությունն, անշուշտ, չորս հայ գերիների վերադարձն էր Բաքվից։ Բայց մինչ այդ` Վաշինգտոնում ստորագրվեց  TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հայտարարությունը։ Տարածաշրջանում սահմանները բացելու և Հայաստանի ու հարևանների միջև համատեղ շահեր ստեղծելու գործընթացը ևս մեկ քայլ արեց։  Փաստորեն, Ադրբեջանի հետ հաղորդակցությունը մասնակի վերաբացվել է. Ղազախստանից ու Ռուսաստանից այդ երկրով բեռներ են գալիս Հայաստան։ Առաջիկայում նաև … Read more

Aurora News | ՆԱՏՕ-ի ութ երկրներ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ մի քանի եվրոպական երկրների նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մասին, խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և վտանգավոր սրման վտանգ են ստեղծում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի համատեղ հայտարարության մեջ։ Տեքստը տարածվել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության կողմից։ «Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում … Read more

Aurora News | Եվրոպան կհանձնվի, իսկ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիան. Դմիտրիև

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Եվրոպան կզիջի, և Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան։ «Եվրոպան կզիջի, Միացյալ Նահանգները կստանա Գրենլանդիան, և տրանսատլանտյան միասնությունը կարող է որոշ չափով վերականգնվել», – գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը … Read more

Հալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը

Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթները կվերսկսեն հունվարի 20-ին, հայտնել է Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նշելով, որ թռիչքները կվերականգնվեն հաստատված ժամանակացույցի համաձայն։ Որոշումը կայացվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումները կատարելուց և անվտանգության միջոցառումները գնահատելուց հետո։ Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթներ չեն իրականացվում վերջին 8 օրվա ընթացքում։ Տես … Read more

Ընդհանրապես արժանապատվության մասին շատ չեն խոսում․ այն ապացուցում են գործնականում․․․Ալխաս Ղազարյան

  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանին Մարտունիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի որդին խոսում է ինչ-որ «արժանապատվության վերականգնման» մասին։ Ընդհանրապես արժանապատվության մասին շատ չեն խոսում․ այն ապացուցում են գործնականում՝ աշխատանքով, առավել ևս, երբ խոսքը պետության և ազգի մասին է։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ արժանապատվության … Read more

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զnհվել է առնվազն 5,000 մարդ. Reuters

Համաձայն իրանցի պաշտոնյայի՝ Իրանի իշխանությունները հաստատել են, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում՝ մոտ 500 անվտանգության աշխատակից, մեղադրելով «ահաբեկիչներին և զինված ապստամբներին» «անմեղ իրանցիների» սպանության մեջ, հաղորդել է Reuters-ը։ Reuters-ի տվյալներով՝ պաշտոնյան, որը հրաժարվել է անանուն մնալ հարցի զգայունության պատճառով, նաև ասել է, որ ամենաուժեղ բախումներից և մահացությունների ամենամեծ … Read more

ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ հայ գերիների ազատ արձակումն ապահովելու համար․ Ֆրենկ Փալոնե

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի գրառումն  X սոցիալական ցանցում Շատ ուրախ եմ տեսնել Արցախի հայ գերիների ազատ արձակումը՝ ադրբեջանական գերության մեջ տարիներ անցկացնելուց հետո։ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի՝ ապահովելու համար մնացած գերիների ազատ արձակումը, և ես չեմ դադարի պայքարել, մինչև նրանք բոլորը չլինեն ազատ։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Մակրոնը պատրաստվում է դիմել ԵՄ հակաճնշման մեխանիզմի գործարկմանը՝ ԱՄՆ նոր մաքսատուրքերի դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր մաքսատուրքերի սահմանման դեպքում Ֆրանսիան կպահանջի գործարկել Եվրամիության «հակաճնշման գործիքը» (anti-coercion instrument)՝ եվրոպական շահերը պաշտպանելու համար։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, Մակրոնի այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ութ երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, … Read more

Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա երեխա է

18 Հունվարի, 2026 Այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական … Read more

«Այսօր վերջնականապես պարզվեց, որ ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ը իրականություն է». Սուրեն Ներսիսյան

Փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճշմարություն…p.s Այսօր վերջնականապես պարզվեց, որ ալիևի «Զանգեզուրի միջանցք»-ը իրականություն է, թրքերն անխոչընդոտ, ճանապարհին չհանդիպելով ոչ մի ՍԱՀՄԱՆԱՊԱՀի, ոչ մի մաքսայինի աշխատողի, իրենց համար ինչքան կուզեն մի թրքաստանից մյուս թրքաստան կերթևեկեն»: Աղբյուրը`   Սուրեն Ներսիսյան