Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը

Քաղաքականություն 16.01.2026 | 18:34 Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոց է ընտրել 33 միլիոն գրիվնա գրավը։ Դատախազությունը պահանջել էր 50 միլիոն գրիվնա գրավ, գրում է Meduza-ն։ Տիմոշենկոյին նաև արգելվում է լքել Կիևի մարզը՝ առանց քննիչի թույլտվության, նա պետք է հանձնի անձնագիրը։ Դատարանը նաև արգելել է նրան շփվել Գերագույն ռադայի մի … Read more

Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը: Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 162 դիտում

Չինաստանը և Կանադան հայտարարում են մաքսատուրքերի մեղմացման մասին Քարնիի և Սի Ցզինպինի միջև Պեկինում հանդիպումից հետո

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել են ավելի ցածր մաքսատուրքերի մասին՝ ազդարարելով իրենց երկրների հարաբերությունների վերագործարկումը Պեկինում կայացած կարևոր հանդիպումից հետո, գրում է BBC-ն։ Քարնին լրագրողներին ասել է, որ Չինաստանը, ինչպես սպասվում է, մինչև մարտի 1-ը կանադական կանոլայի յուղի համաև մաքսատուրքերը 85%-ից կնվազեցնի մինչև 15%-ի, մինչդեռ Օտտավան համաձայնել է չինական էլեկտրական … Read more

ԲԿ-ի փոխտնօրենը կաշառքով օժանդակել է զինակոչիկներին խուսափել ծառայությունից. նախաքննության ավարտ՝ 9 անձի մասով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված՝ առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի … Read more

Անթալիա․ Անի Ամիրաղյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Անթալիայում շարունակվող թենիսի ITF-ի W35 երկրորդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել Սլովենիայի ներկայացուցիչ, WTA-ի դասակարգման 334-րդ համար Դալիլա Յակուպովիչի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը: Նախորդ երկու մրցախաղում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր … Read more

Արդարացվել են Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու հինգ անդամները

Հասարակություն 16.01.2026 | 18:02 Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում էր երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու հատկանիշներով։ Մասնավորապես, ըստ Քննչական … Read more

Հայաստանի հավաքականի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Երևանի «Փյունիկի» հետ, հաղորդում է մամուլի ծառայությունը։ 30-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Հենրի Ավագյանը 2025թ․ ամռանն է միացել «Փյունիկին», որի կազմում Հայաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, բաց թողել 9 գոլ ու 6 անգամ անառիկ պահել դարպասը։ Նախկինում դարպասապահը խաղացել է … Read more

Բոլոր գերիների վերադարձը ժամանակի հարց է՝ ըստ Ալեն Սիմոնյանի // ՊԵԿ պաշտոնյաներ են կալանավորվել․ ԼՈՒՐԵՐ

16.01.2026 | 17:26 ԲԿ-ի փոխտնօրենին և ևս 8 անձի մեղադրանքներ են ներկայացվել զինծառայությունից խուսափելուն օժանդակելու նպատակով կաշառք վերցնելու համար․ ՀԿԿ

«Ռոսատոմ»-ի ձեռնարկության տնօրենը ձերբակալվել է՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածանքով

Քաղաքականություն 16.01.2026 | 18:09 «Ռոսատոմ»-ի մաս կազմող «Ատոմստրոյէքսպորտ» ձեռնարկության կապիտալ շինարարության գծով տնօրեն Միխայիլ Շչերբակը ձերբակալվել է Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածանքով: Նրա ձերբակալությունը հաստատել է կորպորացիայի մամուլի ծառայությունը, գրում է The Insider-ը: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Շչերբակը կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու մեջ: Ենթադրյալ մեղադրանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչև 2007 թվականը Շչերբակը … Read more

Մագնիսական փոթորիկներ 2026 թվականի հունվարի 16-ին. տարվա երկրորդ M1.62 բռնկումը տեղի է ունեցել Արեգակի վրա

Մի քանի օրվա ակտիվությունից հետո Երկրի վրա գեոմագնիսական միջավայրը սկսում է կայունանալ: Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 16-ին ուժեղ մագնիսական փոթորիկներ չեն սպասվում: Կանխատեսվում է, որ խանգարման մակարդակը կլինի ցածրից մինչև միջին, որը համապատասխանում է «կանաչ» կամ «դեղին» տագնապի մակարդակին: Այնուամենայնիվ, հունվարի 14-15-ի փոթորիկներից մնացած մագնիսոլորտային տատանումները դեռևս կարող են զգացվել եղանակի նկատմամբ զգայուն … Read more