Հայաստանի հավաքականի դարպասապահը նոր պայմանագիր է կնքել

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Երևանի «Փյունիկի» հետ, հաղորդում է մամուլի ծառայությունը։

30-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Հենրի Ավագյանը 2025թ․ ամռանն է միացել «Փյունիկին», որի կազմում Հայաստանի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, բաց թողել 9 գոլ ու 6 անգամ անառիկ պահել դարպասը։

Նախկինում դարպասապահը խաղացել է նաև «Արարատ-Արմենիայում», ԲԿՄԱ-ում, «Նորավանքում», «Վանում», «Ալաշկերտում», «Ուրարտուում» ու «Միկայում»։ Հայաստանի հավաքականի կազմում Ավագյանը նորամուտը նշել է 2018 թվականին, մասնակցել է 7 հանդիպման։

Leave a Comment