Տիմոշենկոյի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը

Քաղաքականություն

16.01.2026 | 18:34

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոց է ընտրել 33 միլիոն գրիվնա գրավը։ Դատախազությունը պահանջել էր 50 միլիոն գրիվնա գրավ, գրում է Meduza-ն։

Տիմոշենկոյին նաև արգելվում է լքել Կիևի մարզը՝ առանց քննիչի թույլտվության, նա պետք է հանձնի անձնագիրը։ Դատարանը նաև արգելել է նրան շփվել Գերագույն ռադայի մի քանի պատգամավորների հետ։

Տիմոշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հաշիվներն արգելափակել են մինչև դատավարությունը, հետևաբար, ինքը չի կարողանա գրավ վճարել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment