Անթալիա․ Անի Ամիրաղյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Անթալիայում շարունակվող թենիսի ITF-ի W35 երկրորդ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել Սլովենիայի ներկայացուցիչ, WTA-ի դասակարգման 334-րդ համար Դալիլա Յակուպովիչի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում Ամիրաղյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Անխելա Ֆիտա Բոլուդայի հետ, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը:

Նախորդ երկու մրցախաղում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր իսպանացի Մերիտշել Տեյշիդո Գարսիային ու թուրք Բահար Կիլիչին։

Leave a Comment