Արդարացվել են Ստեփանակերտի քաղաքապետը և ավագանու հինգ անդամները

Հասարակություն

16.01.2026 | 18:02

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկտ։ Այս մասին տեղեկացնում է պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում էր երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն կատարելու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու հատկանիշներով։ Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Սարգսյանը և ևս 3 անձ, Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մեկ «Տոյոտա» ու մեկ «ՈՒԱԶ», որ ավելի քան 19 միլիոն դրամ արժեն, բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։ 

 

Ռոզա Վարդանյան

Leave a Comment