Ղրղզստանում կրճատում են ռուսերենով հեռուստահեռարձակման ծավալը

Ղրղզստանում հեռուստաալիքները պարտավորեցրել են ղրղզերեն հաղորդումների մասնաբաժինը հասցնել 60 տոկոսի։ Նման պահանջն ամրագրված է օրենքում և, ըստ մշակույթի փոխնախարար Մարատ Տագաևի, պետք է խստորեն պահպանվի: Մինչև փետրվարի վերջ հեռուստաընկերությունները պետք է պայմանագրեր կնքեն «Ղրղզֆիլմի« և «Ղրղզսերիալի» հետ՝ պետական լեզվով բովանդակություն ապահովելու համար: Արտասահմանյան ԶԼՄ-ների շարքում երկրում շարունակում են գերակշռել ռուսական հեռուստաալիքները, այդ … Read more

ԱՄՆ-ը դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը ԱՊՀ 9 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին

ԱՄՆ ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը կվերաբերի ԱՊՀ ինը երկրների, այդ թվում՝ Հայաստանին։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ բաց աղբյուրների տվյալների վերլուծության արդյունքում։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ խստացնում է դիմորդների նկատմամբ վերահսկողությունը և դրա շրջանակում կասեցնում է ներգաղթային վիզաների ձևակերպումը 75 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Ռուսաստանի։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի … Read more

Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը։ Նա 55 տարեկան էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Facebook-ի էջում կատարած գրառումից։ «Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. լույսերի մեջ մնա…»,-գրել է Արայիկ … Read more

Fitch Ratings-ը բարձրացրել է ՀՀ վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական»․ ԱԳՆ

17 Հունվար, 2026 19:10 Հասարակություն Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Սա հավաստումն է առ այն, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ու ինստիտուտները, տնտեսական զարգացումը, խաղաղության և փոխկապակցվածության օրակարգի իրականացումն արժանանում են ճանաչման և … Read more

Սպեկուլյացիա՞, թե սեզոնային թանկացում. հեղուկ գազի գինը նոր ռեկորդներ է սահմանում

Մեծ մանիպուլյացիա են համարում վարորդները հեղուկ գազի աննախադեպ թանկացումը: Կասկած կա Երևանի փողոցներում, թե մարդկանց մեսիջ է ուղարկում իշխանությունը՝ իրանական ու ռուսական հեղուկ գազը թա՞նկ է, ադրբեջանական էժան բենզին լցրեք:

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում շրջայց է կատարել հիմնովին նորոգվող մասնաշենքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:Այդ մասին ասված է պաշտպանությնա նախարար Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջում։ Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ իշխանությունը սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, նրանք ուժի կիրառմամբ դուրս են բերվել դահլիճից միայն այն պատճառով, որ փորձում էին լուսաբանել հանրային կարևորություն ունեցող նիստը։ Սա արդեն ոչ թե միջադեպ է, … Read more

Իրավապաշտպանները պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին • Tribune.am

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, նրա հացադուլի և առողջական վիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնության անդամներին գործընկեր Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է Նարեկ Սամսոնյանի գործին վերաբերող անհրաժեշտ մանրամասները։ Ներկայացված փաստերի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնությունը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը … Read more

Դանիայի զինված ուժերը կշարունակեն ընդլայնել իրենց ներկայությունը Գրենլանդիայում

Դանիան կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Գրենլանդիայում 2026 թվականին, հայտարարել են երկրի զինված ուժերը։ «Զորքերը Դանիայից Նուուկի օդանավակայանում վայրէջք կատարեցին ինքնաթիռով։ Նրանք կլինեն Դանիայի զինված ուժերի ընդլայնված ներկայության մաս Գրենլանդիայում։ Դանիան կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Գրենլանդիայում 2026 թվականին», – գրել են Դանիայի զինված ուժերը սոցիալական ցանցերում։ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Պապիկյանը շրջայց է կատարել Ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են. «Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հիմնովին նորոգվող մասնաշենքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին»: