Մահացել է մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը


ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հեռուստահաղորդավար Զառա Արամյանը։


Նա 55 տարեկան էր։


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Facebook-ի էջում կատարած գրառումից։


«Մեր ուրախ Զառան էլ մեր հետ չի. լույսերի մեջ մնա…»,-գրել է Արայիկ Հարությունյանը։


 Ավելի վաղ ԶԼՄ-երը  հայտնել էին, որ հեռուստահաղոդավարուհին  թթվածնի անբավարարության պատճառով հերթական անգամ տեղափոխվել է հիվանդանոց, գտնվում է վերակենդանացման բաժնում։


Բժիշկները նրա վիճակը գնահատել են շատ ծանր։


Զառա Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին։ 1993-1996 թթ.-երին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես նորաստեղծ ռուսալեզու բաժնի ղեկավար, որտեղ վարել և խմբագրել է բազմաթիվ հասարակական, քաղաքական, մշակութային հաղորդումներ Սփյուռքի համար:


 1996-2002 թվականներին աշխատել է «Հայաստանի ձայն» խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ: 


 1993-2002 թվականներին՝ Հայաստանի ազգային ռադիոյում աշխատելու տարիներին, հեղինակել է «Հյուր Զառայի մոտ» ռադիոհաղորդումը, որը 1996 թվականից տեղափոխվել է հեռուստատեսություն և անվանվել «Համով զրույց»։ 


 2003-2018 թվականներին աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում:


Ունի դերասանական հարուստ փորձ, նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։ 


1996 թվական – «Մեր բակը» 


1998 թվական – «Մեր բակը 2» 


2008 թվականին խաղացել է «Իրական պատմություններ» նովելում և վարել է «Ակկորդ» հաղորդումը:

Leave a Comment