Դանիան կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Գրենլանդիայում 2026 թվականին, հայտարարել են երկրի զինված ուժերը։
«Զորքերը Դանիայից Նուուկի օդանավակայանում վայրէջք կատարեցին ինքնաթիռով։ Նրանք կլինեն Դանիայի զինված ուժերի ընդլայնված ներկայության մաս Գրենլանդիայում։ Դանիան կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Գրենլանդիայում 2026 թվականին», – գրել են Դանիայի զինված ուժերը սոցիալական ցանցերում։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։
Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին զգուշացրել են կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության հարգանք։