Իրանը պատրաստվում է հնարավոր հարձակման. Սերգեյ Մելքոնյան

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ զրուցել ենք Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի, դրանց պատճառների, Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման և Հայաստանի վրա Իրանում տեղի ունեցող գործընթացների հնարավոր ազդեցության մասին։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Եգիպտոսից Բաքու մեկնող ռազմական ինքնաթիռն անցել է Հայաստանով

Եգիպտոս-Բաքու չվերթ իրականացնող CASA C295 ռազմատրանսպորտային ինքնաթիռը 2025 թվականի դեկտեմբերի սկզբին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով։ Նույն օրը ինքնաթիռը նույն երթուղով վերադարձել է Եգիպտոս։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը մասնավոր այցի մասին է․ ինքնաթիռը մասնավոր կարգով Ադրբեջան է տեղափոխել բարձրաստիճան պաշտոնյայի։

«Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հաջողություն չէ, այլ չարիքի փոքրագույնը»․ փաստաբան

«Սամվել Կարապետյանը պետության կողմից պոզիտիվ պարտականության կատարման բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակում»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։ Նա ասաց, որ Սամվել Կարապետյանն ինքը չի դժգոհել իր առողջական վիճակից․ «Սակայն պաշտպանական կողմը մշտապես, հունիսի 23-ից սկսած պարբերաբար՝ երկու-երեք օրը մեկ, գրություն է հասցեագրել, որ ապահովեն Սամվել Կարապետյանի … Read more

Վաշինգտոնից Իրանին հարվածելու սպառնալիքներն անընդունելի են

ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Զախարովան ընդգծել է, որ Վաշինգտոնից Իրանին նոր ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքներն անընդունելի են, իսկ Ռուսաստանը հակառակվում է ցանկացած վնասակար արտաքին միջամտությանը երկրի ներքին գործերին։ Նա նաև նշել է, որ Իրանի ներքին իրավիճակի դինամիկան և արհեստականորեն բռնկված բողոքի ակցիաների անկումը թույլ … Read more

Aurora News | Նրանք մեծ գին կվճարեն․ օգնությունը գալիս է․ Թրամփը կոչով դիմել է իրանցիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային հայտարարությամբ դիմել է Իրանում բողոքի ակցիաների մասնակիցներին՝ կոչ անելով շարունակել ցույցերը և վերահսկողություն հաստատել պետական հաստատությունների նկատմամբ։  «Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները: Նրանք մեծ գին կվճարեն։ Ես չեղյալ եմ հայտարարել իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ ցուցարարների անիմաստ սպանությունները չեն դադարել: Օգնությունը գալիս է»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ռեզա Փահլավին Իրանում գործոն չէ. Ռոբերտ Բեգլարյան – CIVILNET

Վերջին երկու օրերին Իրանում ցույցերի թափն ընկել է, նշում է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ հայտնելով հայ համայնքից մեկ զոհի մասին։ Անդրադառնալով հարցին, թե ընթացիկ ցույցերը որքանով կստիպեն իշխանություններին գնալ բարեփոխումների, Բեգլարյանը նշում է ներքին կառուցվածքային խնդիրների մասին։ Նա անդրադառնում է Ռեզա Փահլավիի գործոնին՝ հավելելով, որ վերջինս Իրանում չունի այն հեղինակությունը, … Read more

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Միխայել Դոլգովի մարմինը

ՀՀ Քննչական կոմիտեն լրատվականների հետ զրույցում հաստատել է, որ հայտնաբերվել է 2025 թվականի դեկտեմբերի 11–ից համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Միխայել Դոլգովի մարմինը։

Սամվել Կարապետյանին բուժօգնություն չցուցաբերած անձանց դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ փաստաբան

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, անցել է բժշկական հետազոտություն, և պարզվել է, որ նա ունի հետանցումային շրջանի երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին հունվարի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա բացատրել է, որ հիվանդությունն ախտորոշվել է մոտ երկու ամիս առաջ։ «Այսինքն՝ Կարապետյանը այդ վիճակով գտնվել է քրեակատարողական հիմնարկում և նրա հիվանդությունը ախտորոշված ​​չէ։ Կարապետյանից այս կապակցությամբ ոչ մի բողոք չի ստացվել։ Ավելին, պատասխանատու պաշտոնյաները վստահեցրել են, որ մեր պաշտպանյալը առողջական խնդիրներ չունի։ Այս գործողությունը մոտ է հանցավոր անգործության», – ընդգծել է Վարդևանյանը։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Կարապետյանը հիվանդացել է պահման ոչ բավարար պայմանների հետևանքով․ գործարարն իր փաստաբաններին ասել է, որ խցում ցուրտ է։ Սակայն այդ խնդիրը լուծելու համար ոչինչ չի ձեռնարկվել, պարզաբանել է նա։ Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել այն պատասխանատու անձանց դեմ, որոնք պետք է բժշկական օգնություն ցուցաբերեին գործարար … Read more