Ձյուն և քամու ուժգնացում՝ հունվարի 23-ին • Tribune.am

Հանրապետության տարածքում հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 24-27-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, հունվարի 23-ին և 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևանում հունվարի … Read more

Գարեգին Բ-ի դեմ քրեական վարույթ են նախապատրաստում. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է։ Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն` գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին … Read more

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ իրավիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ

Հունվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։   Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով … Read more

Հայաստանում շրջանառվում են գրիպի АH3N2 ենթատեսակի վիրուսները

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպի АH3N2 ենթատեսակի վիրուսները։ ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը ամփոփ ներկայացրել է սուր շնչառական վարակների ակտիվությունը Հայաստանում և Եվրոպական տարածաշրջանում` այս տարվա 3-րդ շաբաթվա վիճակագրությունը։ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դեպքերի ամփոփ վերլուծության … Read more

Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան եռակողմ բանակցություններ կկայանան․ Զելենսկին հայտնել է օրն ու վայրը

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ։ Զելենսկիի խոսքով՝ այս ձևաչափով հանդիպումը կլինի առաջին եռակողմ բանակցությունները և կկայանան հունվարի 23-24-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հունվարի 22-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ ներկայացուցիչների … Read more

«Հրապարակ»․ Էդուարդ Հակոբյանը մեկուսացել է աշխատակիցներից

Պետեկամուտների կոմիտեի մեր աղբյուրները հայտնում են, որ կառույցի ղեկավար Էդուարդ Հակոբյանի նկատմամբ համակարգի ներսում դժգոհությունը մեծ չափերի է հասնում, քանի որ Հակոբյանը, ըստ փորձառու աշխատակիցների, չի տիրապետում իրավիճակին, աշխատանքային կոնտակտի մեջ չի մտնում ենթակաների, անգամ` տեղակալների հետ, կարելի է ասել՝ մեկուսացած է, ինչի հետեւանքն են նաեւ ՊԵԿ-ում վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ Հակոբյանը, … Read more

Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 23-ի համար

Life 23 Հունվար, 2026 9:12 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Խոյ. Սա այն օրերից է, երբ ձեր արժանիքները չեն կարող աննկատ մնալ: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ … Read more

Կրեմլը հայտնում է՝ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն

Ռուսաստանը հայտարարել է, որ այսօր Աբու Դաբիում անվտանգության հարցերով բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ուշ գիշերին Կրեմլում հանդիպել էր ԱՄՆ նախագահի երեք բանագնացներին, զգուշացրել է, որ երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն։ Նախօրեին Կրեմլում մոտ չորս ժամ տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը … Read more

Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում

https://arm.sputniknews.ru/20260123/erevanum-ev-marzerum-hvosanqazrkumner-en-spasvum-98031419.html Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և մարզերում հոսանքազրկումներ են սպասվում Sputnik Արմենիա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: 23.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-23T09:11+0400 2026-01-23T09:11+0400 2026-01-23T09:11+0400 լույս հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց) էլեկտրաէներգիա երևան մարզ հոսանքազրկում https://cdn.am.sputniknews.ru/img/2146/35/21463504_0:0:1600:901_1920x0_80_0_0_5364acfcca4abd6f3695cbb459835438.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի … Read more

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են վավերացնել ԱՄՆ-ի հետ կնքված սակագնային համաձայնագիրը

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են վավերացնել ԱՄՆ եվրոպական բոլոր արտահանումների վրա 15% մաքսատուրքերի մասին համաձայնագիրը՝ ամերիկյան ներմուծման վրա զրոյական մաքսատուրքերի դիմաց, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժեց Գրենլանդիայի պատճառով Եվրոպայի նկատմամբ նոր մաքսատուրքերը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք … Read more