Ադրբեջանը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա
Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը` SOCAR-ը սկսել է գազի արտահանումը Գերմանիա և Ավստրիա Տրանսադրիատիկ խողովակաշարի միջոցով, հաղորդում է APA լրատվական գործակալությունը: Այդ խողովակաշարով Ադրբեջանը 2020 թվականից բնական գազ է մատակարարում Իտալիային, Հունաստանին և Բուլղարիային: SOCAR-ի հաղորդագրության համաձայն՝ երկրի արտահանման աշխարհագրությունն, այսպիսով, ընդգրկում է արդեն 16 եվրոպական երկիր: 2024-ի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել Սլովակիային, անցած տարվա … Read more