Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը ավտովթարի է ենթարկվել և գտնվում է ծանր վիճակում


Միջազգային


Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վայրէջք կատարեց շտապօգնության ինքնաթիռ, որը, ենթադրաբար, տեղափոխում էր Ադամ Կադիրովին: ASTRA-ն հաղորդում է, որ Մոսկվա է ժամանել նաև Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին տեղափոխող ինքնաթիռը։ FlightRadar-ի տվյալներով՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության An-148-100-EM հիվանդանոցային ինքնաթիռը մեկնել է Գրոզնիից՝ չեչեն առաջնորդի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդագրություններից հետո:

Կարճ ժամանակ անց Մոսկվա մեկնեց RA-73417 համարով Airbus-ը, որը պատկանում է RusJet ընկերությանը, որը կապված է Ռուսաստանի նախկին խորհրդարանի անդամ և ներդրող Եվգենի Տուգոլուկովի հետ: Սահմանային ծառայության տվյալների բազայից արտահոսած տվյալների համաձայն՝ սա այն ինքնաթիռն է, որը Ռամզան Կադիրովը պարբերաբար օգտագործել է վերջին տարիներին:

Երեկ հաղորդվել էր, որ Ադամ Կադիրովը Գրոզնիում ավտովթարի է ենթարկվել և գտնվում է ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարից հետո նրան պետք է վերակենդանացնեին, ապա տեղափոխեին Մոսկվա։


Leave a Comment