Ունեցանք մի դրական տեղաշարժ, որը անակնկալ էր մեզ համար. Սիրանուշ Սահակյան – 5tv

«Ունեցանք մի դրական տեղաշարժ, որը անակնկալ էր մեզ համար»։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան։

Բայց հետաքրքական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով․ դեկտեմբերի 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է տրվեր վերջին խոսքի իրավունք։

Սակայն նիստը հետաձգվեց հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով, որից հետո նշանակվեց մեկ այլ նիստ, բայց այս նիստը հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ, որ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։

Եթե այս հանգամանքը լիներ իրական հետաձգման պատճառը, ապա դեկտեմբերի 27-ի նիստը ևս պետք է հետաձգվեր այս հիմքով, ոչ թե փաստաբանի առողջության»,-ասել է Սահակյանը։

Leave a Comment