Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը (մինչև հարկերի պահումը) 2025 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 308,835 դրամ, ինչը համարժեք է մոտ 812 դոլարին և 7,5%-ով գերազանցում է 2024-ի նոյեմբերի ցուցանիշը: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Համեմատելով վերջին 6 տարիների տվյալները՝ նկատելի է աշխատավարձերի կայուն աճի միտում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին միջին աշխատավարձը կազմում էր 182,673 դրամ, իսկ 2024-ին՝ 287,172 դրամ: Ըստ ոլորտային բաշխվածության՝ ֆինանսական հատվածը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: 2024 թվականի նոյեմբերի համեմատությամբ՝ աշխատավարձերի ամենազգալի աճը գրանցվել է տնտեսության իրական հատվածի մի քանի ճյուղերում. Հատկանշական է, որ չնայած բարձր վարձատրությանը՝ «Տեղեկատվություն և […]