Միացյալ Նահանգներն ավարտել է իր զորքերի դուրսբերումը իրաքյան օբյեկտներից, բացառությամբ Իրաքյան Քուրդիստանի կիսաինքնավար շրջանում գտնվող բազաների։
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Իրաքի պաշտպանության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ ամերիկացի ռազմական խորհրդականների վերջին խումբը լքել է Անբար նահանգի արևմտյան մասում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան, որտեղ ԱՄՆ զորակազմը տեղակայված էր ավելի քան քսան տարի։
Վաշինգտոնի գլխավորած կոալիցիան, որը պայքարում է «Իսլամական պետության» դեմ, նաև մի քանի ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ համատեղ գործողությունների հրամանատարության շտաբը, հանձնել է Իրաքի անվտանգության ուժերի լիակատար վերահսկողությանը։