Պարգեւներ՝ «խաղաղություն հաստատելու» համար

ԱՄՆ նախագահ Թրամփն անկեղծորեն զայրացել էր, որ Նորվեգիան իրեն խաղաղության Նոբելյան մրցանակ չի տվել՝ կարծելով, որ այդ մրցանակի ճակատագիրը որոշում է այդ երկրի կառավարությունը: Մինչդեռ դա անում է Նոբելյան նորվեգական կոմիտեն, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Նորվեգիայի վարչապետին ուղղված իր ջղային նամակում Թրամփը սպառնում է այլեւս չզբաղվել խաղաղություն հաստատելով՝ ի պատասխան երախտամոռ վերաբերմունքի: Նա … Read more

«Դուք լավ փաստաթուղթ չեք բանակցել ու չէիք էլ կարող բանակցել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը չկարողացավ հասնել իր պատկերացրած ու իր երազած խաղաղությանը, այն է՝ Արցախը պահում ենք հայկական, Արցախը չի լինում Ադրբեջանի կազմում (այս միտքը թարգմանության կարիք ունի, բայց այլ առիթով), վեցուկես շրջանները վերադարձնում ենք, կոմունիկացիաները բացվում են, շրջափակումները՝ վերացվում:Ազգովին ֆիդայի դառնալու, ավելի ճիշտ՝ իբր դառնալու ժողովուրդը և պետությունը ամբողջությամբ ստիպված է եղել … Read more

Ինչպես սանձել յոդը. Գիտնականները գտել են պերովսկիտային արևային մարտկոցները պաշտպանելու միջոց

Հասարակություն 22 Հունվար, 2026 9:59 Մոսկվայի էլեկտրոնիկայի և մաթեմատիկայի ինստիտուտի (MIEM HSE) հետազոտողները, իրենց չինացի գործընկերների հետ միասին, մշակել են մեթոդ, որը զգալիորեն մեծացնում է պերովսկիտային արևային մարտկոցների երկարակեցությունը: Նրանք լուծել են հիմնական խնդիրը՝ նյութից յոդի արտահոսքը, որը հանգեցնում է մարտկոցի խափանմանը: Լուծումը պերովսկիտին հատուկ մոլեկուլներ ավելացնելն … Read more

Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

22 Հունվար, 2026 9:58 «Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին էկոնոմիկայի նախարարությունը «աչքալուսանք» տվեց, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը: Նշվում է, որ երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի: Կարծես … Read more

ԱՄՆ զինված ուժերը պատրաստ չեն Արկտիկայում գործողությունների

Ամերիկյան զինվորականները չեն կարողանում ինքնուրույն ապահովել Արկտիկայում անվտանգությունը, քանի որ ավելի քիչ են պատրաստ կոշտ, ցուրտ պայմաններում գործողություններին, քան ՆԱՏՕ-ի հյուսիսային Եվրոպայի անդամ երկրները, հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները զգալի դժվարությունների են հանդիպել ՆԱՏՕ-ի համատեղ «Վիկինգ» զորավարժությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Նորվեգիայի հյուսիսում 2025 թվականի … Read more

Հայաստանը FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում մեկնարկել է FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով, ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակում՝ հանրահռչակելով այն, որպես դեռևս չբացահայտված, գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային կենտրոն, քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները

Միացյալ Նահանգների Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Յուտայի Առևտրի համաշխարհային…

Ողբերգական դեպք՝ վերամբարձ կռունկը կողաշրջվել է, կռունկավարը տեղում մшհացել է

Հունվարի 21-ին, ժամը 18։21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում ավտոկռունկը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ գյուղի առաջին փողոցի տներից մեկի բակում «MAZ» մակնիշի ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ։ … Read more

Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Ուկրաինայի հավաքականին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում կամային հաղթանակ տարավ աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով։ Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Պերվեևը։ Մեր ընտրանու կազմում Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի … Read more